Ալեքսանդր Գրուշկո
Վաղը կայանալու է ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի նիստը․ այն լինելու է ոչ ֆորմալ
Վաղը նախատեսված է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը, սակայն այն ունենալու է ոչ ֆորմալ բնույթ՝ առանց հաստատված օրակարգի։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն։ Գրուշկոն նշել է, որ չկա որևէ կառույց, որը նախատեսված կլինի նման նիստ նախապատրաստելու, այդ թվում՝ օրակարգ մշակելու համար։
Խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների միջև
Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի ունեցան հայ-ռուսական քաղաքական խորհրդակցություններ՝ նվիրված երկու երկրների միջև համագործակցությանը բազմակողմ հարթակներում: Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, ռուսական կողմից խորհրդակցություններին մասնակցեցին ԱԳ նախարարի տեղակալներ Սերգեյ Վերշինինը և Ալեքսանդր Գրուշկոն, հայտնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ խորհրդակցությունների ընթացքում մանրամասն անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում…
ՀՀ-ի և ՌԴ-ի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ են տեցի ունեցել
ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ հունվարի 20-ին Մոսկվայում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալներ Ալեքսանդր Գրուշկոյի և Իգոր Մորգուլովի համանախագահությամբ: Կողմերը մտքեր փոխանակեցին համաեվրոպական թեմատիկային առնչվող հարցերի շուրջ, մասնավորապես, անդրադառնալով Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ հարաբերությունների տարբեր…
Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն դուրս կգա Բաց երկնքի մասին համաձայնագրից
«Ամերիկայի ձայնը»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Բաց երկնքի պայմանագրից ԱՄՆ-ն դուրս է գալու։ Թրամփը ընդգծել է, որ ինքը լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, սակայն Մոսկվան չի պահպանում պայմանագիրը։ «Ռուսաստանին բռնացրել են շատ վատ բաներ անելիս»,- նշել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը համոզված է, որ այս որոշումը «կգործի»։ «Կարծում եմ, որ մենք Ռուսաստանի հետ…




