Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Օպերային թանտրոնում կլինի նոր ներկայացում
Իտալացի հանրահայտ կոմպոզիտոր Ջոակինո Ռոսսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» ներկայացումը կհամալրի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկը: «Եվրոպայի բոլոր օպերային թատրոններում այս ստեղծագործությունը մեծ պահանջարկ ունի, հետևաբար այն շատ թատրոններում է բեմադրվում: Հայաստանում «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս»-ը ներկայացվելու է առաջին անգամ», -մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց նախագծի երաժշտական ղեկավար և դիրիժոր Մկրտիչ…

