Ալեքսան Պետրոսյան
Ալիկ Պետրոսյանը գրավի դիմաց ազատ կարձակվի
ԱԺ նախկին պատգամավոր, «ՄԱՊ»-ի Ալիկ անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանը գրավի դիմաց ազատ կարձակվի: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը, քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց այս որոշումը՝ այդպիսով բավարարելով պաշտպանական կողմի միջնորդությունը: Պետրոսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը « Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ դատարանը գրավի չափ է սահմանել միլիոն 30 միլիոն ՀՀ դրամը: Երեկ…
«Մապի Ալիկ» անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանը կալանավորվել է
«Մապի Ալիկ» անունով հայտնի նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյան 2 ամսով կալանավորվեց։ Որոշումը հրապարակվել է երեկ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում։ Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու համար։ Նրա մեղադրանքն առնչվում է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի վերաբերյալ գործին։ Նախկին պատգամավորին կալանավորելու միջնորդությունը ներկայացրել է Հատուկ քննչական ծառայությունը։
Դատարանը քննում է ՄԱՊ-ի Ալիկ անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանին կալանավորելու` ՀՔԾ-ի միջնորդությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արտակ Թադևոսյանի, արդեն մի քանի ժամ է՝ քննում է ՄԱՊ-ի Ալիկ անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու մեջ: Իրավապահ համակարգի «Հետքի» աղբյուրների փոխանցմամբ՝ քրեական գործն առնչվում է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի վերաբերյալ…