Ալիրեզա Ֆիրուժա
Altibox Norway Chess․ Արոնյանը պարտվել է առաջատարին
Նորվեգիայում շարունակվում է Altibox Norway Chess շախմատային մրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը։ Մրցման 7-րդ տուրում Արոնյանը մրցել է առաջատար Ալիրեզա Ֆիրուժայի հետ ու պարտություն կրել։ Հայ շախմատիստն այս պահին մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում է՝ 12 միավորով։ Նրան հաջորդում են Մագնուս Կարլսենն ու Ֆիրուժան։ Արոնյանի հաջորդ մրցակիցը Յան-Քշիշտոֆ Դուդան է։

