Ալ Սադ
Քաթարական ակումբը Մեսսիին 1 մլրդ եվրոյանոց առաջարկ է արել
Լեգենդար Չավիի գլխավոր «Ալ-Սադ» քաթարական ակումբը ֆանտաստիկ առաջարկ է արել ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Լիոնել Մեսսիին։ Այս մասին հայտնում է Great Goals-ը։ Նշվում է, որ ակումբը Մեսսիին երեք տարվա պայմանագիր է առաջարկել՝ 1 միլիարդ եվրո արժեքով, այսինքն՝ Մեսսիին այդ երեք տարիների համար ստանալու է ընդհանուր 1 միլիարդ։ Նշենք, որ այս պահին ամենաակտիվ ձևով շրջանառվում է…
Չավին հաղթահարել է կորոնավիրուսը
Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին խաղացող, Քաթարի «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը Instagram-ի իր էջում հայտնել է, որ հաղթահարել է կորոնավիրուսը և վերադարձել ընտանիք։ «Շնորհակալ եմ ձեր հաղորդագրությունների և այս օրերին իմ նկատմամբ ձեր վերաբերմունքի համար: Իմ թեստի պատասխանն արդեն բացասական է»,- ասված է Չավիի գրառման մեջ։ https://www.instagram.com/p/CDPHsQWK8gt/?igshid=xc8dc71v2eqq&fbclid=IwAR3JE0aj_VW68keSs7RP1pw4U10ZbSuq4LcbY5y7pxN2GO8rxGymx6956OM Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակված լինելու մասին…
Չավիի մոտ կորոնավիրուս է հաստատվել
«Բարսելոնայի» լեգենդ Չավին, ով ներկայումս մարզում է Քաթարի «Ալ-Սադ» ակումբը, Instagram-ի իր էջում գրառում է կատարել։ Չավին հայտնել է, որ COVID-19-ի թեստ է հանձնել, որի պատախանը դրական է։ 40-ամյա իսպանացին նշել է, որ իրեն լավ է զգում։ Այժմ ինքնամեկուսացման մեջ է: Քաթարի առաջնության այսօրվա՝ «Ալ-Հորայի» դեմ խաղում Չավին չի կարողանա իր թիմը ղեկավարել։ Նրա տեղը կզբաղեցնի երկրորդ…
Իմ ամենամեծ երազանքը Բարսելոնայի գլխավոր մարզիչ դառնալն է. Չավի
«Ալ-Սադ» ակումբի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը խոսել է իր հետագա ծրագրերի և «Բարսելոնան» գլխավորելու ցանկության մասին: Չավին հայտնել է, որ իր ամենամեծերազանքն է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ դառնալը: «Ցանկանում եմ հաջողության հասնել ակումբի հետ և ունենալ բոլոր պայմանները թիմում ամեն ինչ զրոյից սկսելու համար: Իմ մարզչական շտաբը և ես պատրաստվում ենք գլխավորել «Բարսելոնան»: Բազմիցս արդեն ասել…
Ինչու՞ է Չավին հրաժարվել գլխավորել Բարսելոնան
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ, այժմ «Ալ-Սադի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը բացատրել է, թե ինչու է մերժել «Բարսան» գլխավորելու առաջարկը։ «Այո, ես իսկապես առաջարկ եմ ստացել «Բարսելոնայից»` ի դեմս Էրիկ Աբիդալի և Օսկար Գրաուի, բայց ես այն չընդունեցի, քանի որ դեռ վաղ է, որ ես գլխավորեմ այդ թիմը: Բայց ապագայի համար դա մնում է իմ երազանքը:…
Չավի Էրնանդեսը կարող է գլխավորել Բարսելոնան. Daily Mail
Քաթարի «Ալ-Սադի» գխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը կարող է գլխավորել իր նախկին ակումբը «Բարսելոնան», Էռնեստո Վալվերդեի հրաժարական տալու դեպքում։ Նա համարվում է Կատալոնական ակումբի գլխավոր մարզչի գլխավոր թեկնածուններից մեկը։ 39-ամյա մասնագետը եթե նշանակվի «Բարսայի» գլխավոր մարզչի պաշտոնում, մտադիր է հրավիրել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգին։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: Ավելի վաղ տեղեկություններ կար, որ…
Բարսելոնան ոչինչ չի կարող անել, եթե նույնիսկ 3 Կազեմիրո կամ 3 Մակելելե ունենա. Չավի
Ներկայիս քաթարական «Ալ-Սադ»-ի գլխավոր մարզիչ, «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Չավին, խոսել է Կատալոնական ակումբի անհաջող ելույթների մասին: «Ես չգրված կանոն գիտեմ՝ եթե թիմում աշխատում են բոլորը, ապա պաշտպանությունում խնդիրներ չեն լինի: Նախորդ մրցաշրջանում քննադատում էին Բուսկետսին կամ Ռակիտիչին: Սակայն կարծում եմ՝ խնդիրը նրանում է, որ հարձակման գիծը պատշաճ օգնություն չի ցուցաբերում պաշտպանությանը: Եթե դա շարունակվի այդպես,…
Մրցավարի որոշման հետևանքով Չավին նյարդայնացել է ու հայտնվել անհարմար իրավիճակում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քաթարի 2 ակումբներ՝ «Ալ Սադը» և «Ալ Դուհայլը» ասիական Չեմպիոնների լիգայի շրջանակներում ոչ-ոքի 1-1 են խաղացել: Սրանցից առաջինի գլխավոր մարզիչը Չավին է, ում հունից հանել է խաղի վերջնամասում մրցավարի կայացրած որոշում։ Բանն այն է, որ մրցավարը 11-մետրանոց չի նշանակել «Ալ Դուհայլի» դարպասին, երբ գնդակը դիպել է նշված թիմի պաշտպանին։ Այս որոշումը նյարդայնացրել է Չավիին, ով զայրույթից…
Չավին նշեց մարզչական նորամուտը Ալ Սադի հետ
Չավի Հերնանդեզը ցույց տվեց իր մարզչական նորամուտը «Ալ Սադի» հետ՝ 1-1 հաշվով ավարտելով խաղը իսպանական երրորդ կարգի «Պալամոս» թիմի հետ։ Խաղը ցույց տվեց, որ Չավին բավական շատ գործ ունի անելու։ Մոտ 1400 մարդ էր եկել խաղին, մեծ մասը եկել էր տեսնելու աշխարհի գավաթակրին։ Առաջին խաղակեսը անցել է առանց գոլի՝ չնայած «Պալամոսի» հստակ առավելությանը։ Քաթարյան ակումբը…







