Ախուրյան համայնք

  • Ախուրյան խոշորացված համայնքը ներկայացրել է 3500 տոննա պարարտանյութի պահանջարկ

    Ախուրյան խոշորացված համայնքը ներկայացրել է 3500 տոննա պարարտանյութի պահանջարկ

    Ախուրյան համայնքի բնակավայրերում շարունակվում է ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրով սուբսիդավորված պարարտանյութերի բաշխման գործընթացը: Ախուրյան խոշորացված համայնքը ներկայացրել է 3500 տոննա պարարտանյութի պահանջարկ, արդեն բաշխվել է 1400 տոննան: Հիշեցնենք, որ կառավարությունը պարարտանյութի սուբսիդավորման որոշումն ընդունել էր գնաճի պայմաններում հողօգտագործողներին շուկայական գներից մատչելի գներով պարարտանյութեր (ազոտական, ֆոսֆորական, կալիումական) ձեռք…

  • Հանդիպում Ախուրյան համայնքի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հետ

    Հանդիպում Ախուրյան համայնքի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հետ

    Սեպտեմբերի 18-ին մարզպետարանի քաղաքաշինության վարչության պատասխանատուներն այցելել են Ախուրյան խոշորացված համայնքի Բասեն և Կամո բնակավայրեր՝ հանդիպելու երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հետ: Հանդիպման ընթացքում քաղաքացիներին ներկայացվել են խնդրի լուծմանն ուղղված տարբերակները, որոնք ենթադրում են բնակարանի ձեռբերում ԲԳՎ միջոցով կամ բնակելի տան կառուցում, լսել քաղաքացիների կողմից ներկայացված առաջարկությունները: Նշենք, որ Ախուրյան խոշորացված համայնքն ունի անօթևանի կարգավիճակ…

  • Շիրակի մարզպետն այցելել է Ախուրյան խոշորացված համայնքի մի շարք բնակավայրեր

    Շիրակի մարզպետն այցելել է Ախուրյան խոշորացված համայնքի մի շարք բնակավայրեր

    Կառնուտ բնակավայրում առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով վերանորոգման աշխատանքներ են կատարվում դպրոցում, իսկ սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են համայնքային կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի պատասխանատուների հետ շրջել է շինօբյեկտներում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, այնուհետև մարզային իշխանությունները եղել են մի շարք ցանքատարածքներում: Ախուրյանի շրջանի բնակավայրերում 70-100 տոկոսով տուժել են հիմնականում հացահատիկի ցանքերը, որոնք վերականգնման ենթակա չեն,…