ախ
ԱԽ նիստում Օսիպյանի հրաժարականի թեման չի շոշափվել․ Միրզոյան
Երեկ ու այսօր լրատվամիջոցներում ակտիվ շրջանառվում է ՀՀ ներկայիս ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ԱԽ նիստի ընթացքում հրաժարականի դիմում է գրել։ Այս հարցին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արարատ Միրզոյանը։ «Հստակ սահմանված է, թե անվտանգության խորհրդի նիստում ինչի մասին պիտի խոսվի, և կա հստակ սահմանված օրակարգ, բացառապես այդ օրակարգի շրջանակներում են եղել քննարկումները», – ասաց ԱԺ նախագահն…
Անվտանգության խորհուրդը փորձում է խուսափել Ամուլսարի թեմայից․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Թվում էր՝ Ամուլսարի թեմային պետք է անդրադառնա նաև ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը, սակայն այն փորձում է խուսափել այս կարևոր թեմայից: Զարմանալի է, բայց պետության անվտանգության պատասխանատու այս մարմինը ջայլամի քաղաքականություն է որդեգրել և փորձում է պատասխանատվություն չվերցնել իր վրա: Իրականում իշխանության «սորոսական» թևը, որի առանցքային անդամ է նաև ԱԽ քարտուղար Արմեն…
Երևան-Ստեփանակերտ հարաբերություններն այս պահին շատ լավ վիճակում են. Արմեն Գրիգորյան
Հուլիսի 26-ին լրագրողների հետ ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված այն հայտարարությանը, թե Արցախում կան ուժեր, որոնք փորձում են հակասություններ սերմանել Հայաստանի և Արցախի միջև: Նա նշեց, որ անվտանգության կառույցները զբաղվում են այդ ուժերին հայտնաբերելով: «Այս հարցը, բնականաբար, մեր օրակարգում է: Ուշադիր հետևում ենք բոլոր գործընթացներին, փորձում ենք…
Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Արմեն Գրիգորյանին
Հուլիսի 17-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու հայկական պետությունների արտաքին և անվտանգային քաղաքականություններին վերաբերող մի շարք հարցեր: Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի ստեղծման կարևորությունը: Հաշվի առնելով…
Մեր այսօրվա աշխատանքին հաջողություն եմ մաղթում․ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Պետք է արձանագրել, որ մեր նախորդ նիստից հետո ցավոք Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը, որոշակի գործընթացներ են տեղի ունենում մեր միջավայրում, որոնք մեզ ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերների հարցում: Այսօրվա…
ԱԽ քարտուղարն այցելել է Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան
Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այցելել է Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան: Այցը կրել է ճանաչողական բնույթ և տեղի է ունեցել համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանի հրավերով: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից: Այցի ընթացքում նախ տեղի է ունեցել հանդիպում համալսարանի հրամանատարության հետ, ապա քարտուղարի համար կազմակերպվել է շրջայց համալսարանի տարածքում, որին հաջորդել…






