Ածխարհ
Մեծ Բրիտանիան Աֆղանստանից տարհանում է իր քաղաքացիներին
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլասը լիազորել է շուրջ 600 լրացուցիչ զինծառայող ուղարկել Աֆղանստանի մայրամաքաղաք Քաբուլ։ Այս մասին հայտնում է Sky News-ը։ Նշվում է, որ Բրիտանիան մտադիր է նաև Քաբուլի իր դեսպանատնից տարհանել Բրիտանիայի քաղաքացիներին։ Ըստ աղբյուրի՝ լրացուցիչ զորքերը Քաբուլ կհասնեն մոտ օրերս։

