ականազերծում
Ականազերծման աշխատանքներ են սկսվել Հայ-Թուրքական սահմանին
Հայաստան-Թուրքիա սահմանին ականազերծման աշխատանքներ են սկսվել։ Այս մասին հայտնում է թուրքական GazeteKars լրատվական կայքը։ Ըստ աղբյուրի՝ իսրայելական ընկերություններից մեկը հայ-թուրքական սահմանային գոտում իրականացնում է ականազերծման աշխատանքներ: Նշվում է, որ Կարսի Աքյաքա շրջանի Իբիշ գյուղի տարածքում արդեն 20 օր է, ինչ ընթանում են ականազերծման աշխատանքները։ «Օրակարգ է եկել ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներ ունեցող «Դողուքափը» և միայն…
Դավիթ Բեկում շարունակվում են չպայթած զինամթերք հայտնաբերելու և ոչնչացնելու աշխատանքները
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները շարունակում են մաքրման աշխատանքները Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում։ Կենտրոնից հայտնում են որ մայիսին կատարած հետազոտական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 հատ КОБЭ տեսակի կասետային չպայթած ենթազինամթերք, 4 հատ ԲՄ-21 (БМ-21) «Գրադ» և 1 հատ ԴՇԿ (ДШК) փամփուշտ։ Հայտնաբերված չպայթած զինամթերքը ոչնչացվել է: Չպայթած զինամթերք հայտնաբերելու և ոչնչացնելու նպատակով…
Արցախում խաղաղապահները 1 օրում ականազերծել են 5 հա տարածք, 3 կմ ճանապարհ
ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ ՊՆ-ի միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Ռուս խաղաղապահները 1 օրում ականազերծել են 5 հա տարածք, 3 կմ ճանապարհ, հայտնաբերել՝ 3 պայթյունավտանգ առարկա, ստուգել 11 շինություն: Ընդհանուր առմամբ 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2098 հա տարածք, 650,3 կմ ճանապարհ, 1796…
ԼՂ-ում ականազերծման աշխատանքներին մասնակցելու ՌԴ առաջարկին ՄԱԿ-ը չի արձագանքել
Звезда հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ ՄԱԿ-ը չի արձագանքել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներին մասնակցելու ՌԴ առաջարկին: «Նոյեմբերին, երբ այդ ամենը ավարտվեց, մենք ՄԱԿ-ին հրավիրեցինք գալ, մասնակցել ականազերծման աշխատանքներին: Այնտեղ աջուձախ ականապատված է: Մարդիկ չեն կարող այնտեղ վերադառնալ: Ինչ-որ մեկը եկա՞վ: Առայժմ որևէ մեկը չի եկել»,- ասել է Շոյգուն։ Շոյգուն…
Ադրբեջանը ամեն ջանք ներդրել է Հայաստանում և Արցախում ականազերծումը խափանելու նպատակով
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է լրագրողների հարցերին. Հարց․ Ադրբեջանի իշխանությունները վերջերս հանդես են գալիս հայտարարություններով՝ մեղադրելով հայկական կողմին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ականապատ տարածքների քարտեզները չտրամադրելու մեջ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունները։ Պատասխան. Ինչպես գիտեք, ադրբեջանական իշխանությունները կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքով և 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներով ստանձնած…
Արցախում մեկ օրում մաքրվել է 47 հա տարածք, 7 կմ ճանապարհ, 33 բնակելի շինություն
ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 32 փախստական։ 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել 52 447 մարդ։ «Մեկ օրում մաքրվել է 47…
Արցախ է վերադարձել 38 փախստական․ ՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ Արցախում հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Մեկ օրում Հայաստանից 38 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ։ 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել 52 096 մարդ։ Խաղաղապահները շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները:
Եվս 15-20 տարի կպահանջվի ԼՂ-ի ամբողջ տարածքը ականազերծելու համար
ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում` Լեռնային Ղարաբաղի մարդասիրական ականազերծման կենտրոնի տնօրեն Սամվել Մեսրոպյանը, հայտնել է, որ ԼՂ-ում տարածքի ականազերծման մակարդակը մնում է բարձր։ «Ականների պատճառով տարածքի աղտոտվածության մակարդակը շատ բարձր է:Սկսած Սեպտեմբերի 27-ից՝ միայն Ստեփանակերտում մենք հայտնաբերել և վնասազերծել ենք մոտ 30-40 հազար չպայթած զինամթերք»,- ասել է Սամվել Մեսրոպյանը։ Նա շեշտել է, որ զինամթերքի որոնման աշխատանքների…
Խնածախում և Այգեստանում սպասվում է զենք-զինամթերքի վնասազերծում
Արցախի ԱԻՊԾ-ի Facebook-ի էջում գրված է․ «Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ օրվա ընթացքում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մերձակայքում սպասվում է տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում: Ծառայության սակրավորական ջոկատները և հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը շարունակում են զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման գործընթացը: Ուստի, պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Մանրամասների համար զանգահարել…
Արցախում ականի պայթյունից ռուս սպա է զոհվել
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի շրջանում ականազերծման միջազգային կենտրոնի ականազերծման խմբի սպա է մահացել: «Շուշի բնակավայրի շրջանում ճանապարհի հատվածի ականազերծումն իրականացնելիս պայթուցիկ սարքի պայթյուն է տեղի ունեցել»,- նշել է գերատեսչությունը: Պայթյունի հետևանքով զինծառայողը ծանր վիրավորվել է: Նրան անհապաղ բուժօգնություն է ցուցաբերվել, սակայն հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է:
Արցախում հայտնաբերվել և վնասազերծվել է գրեթե 5 հազար պայթյունավտանգ առարկա
Ռուս խաղաղապահ զորամիավորման պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Կոնաշենկովը հերթական հայտարարությամբ է հանդես եկել, նա ներկայացրել է իրավիճակը հակամարտության գոտում: «Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակվում է պայթյունավտանգ առարկաների մաքրման աշխատանքները: Վերջին մեկ օրում մաքրվել է ևս 9.5 կմ ճանապարհ: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ինժեներական ստորաբաժանումները ականազերծել են ավելի քան 175 հա տարածք, ավելի քան 49 կմ…
Արցախում 24 հեկտար տարածք է ականազերծվել, հայտնաբերվել է 950 պայթյունավտանգ առարկա
Արցախի ԱԻՊԾ-ն տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ից Արցախի Հանրապետությունում են Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարարության փրկարարները՝ խաղաղ բնակավայրերում ծավալվող շինարարության եւ ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված ծրագրերում օգնելու նպատակով: Դեկտեմբերի 14-ի դրությամբ, Ռուսաստանից ժամանած պիրոտեխնիկներն ականազերծել են ավելի քան 24 հետկար տարածք, հայտնաբերվել և Արցախի մարդասիրական ականազերծման կենտրոն է տեղափոխվել…
«Ուրան-6» համալիրով ականազերծում՝ Ստեփանակերտի օդանավակայանում
Ռուսաստանի ՊՆ-ից հայտնում են, որ ռուս սակրավորները շարունակում են Լեռնային Ղարաբաղում իրականացնել ականազերծման աշխատանքներ։ Նշվում է, որ Ստեփանակերտի օդանավակայանի հատվածներից մեկն ականազերծվել «Ուրան-6» կոչվող բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիրի միջոցով։ Գերատեսչությունից հայտնում են, որ սրա կիրառումն ապահովում է անձնակազմի լրիվ անվտանգությունը բարձրացնում է սակրավորոկան աշխատանքի արդյունավետությունը։














