ական
Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցիներ են մահացել․ կան նաև վիրավորներ
Լեռնային Ղարաբաղի Աղդամի շրջանում ական է պայթել, որի հետևանքով 2 ադրբեջանցի մահացել է, իսկ 3-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով ադրբեջանական գլխավոր դատախազությանը։ Նշվում է, որ մահացողները եղել են ընտանիքի անդամներ։ Նշենք, որ Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից մինչ օրս ականների պայթյունների հետևանքով արդեն մահացել են 12 ադրբեջանցիներ։
Մարտունու շրջանում ադրբեջանցի տղամարդը պայթել է ականի վրա
Republic of Artsakh Telegram-ալիքի հաղորդմամբ՝ Մարտունու շրջանում ադրբեջանցի տղամարդը պայթել է ականի վրա։ 41-ամյա Իման Բախշալիևը զբաղվել է գյուղատնտեսական աշխատանքներով, կողքին ական է պայթել։ Տղամարդուն ոտքը ծնկից ներքև անդամահատել են։ Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանիցիները օկուպացված տարածքներում վիրավորվում կամ մահանում են ականի պայթյունի հետևանքով։
Բայրամովը բողոք է հայտնել ՄԱԿ, որ Հայաստանն չի տվել ականապատված տարածքների քարտեզները
Այսօր Բաքուն հրապարակել է հաղորդագրություն, որի համաձայն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը փետրվարի 22-ին նամակով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և բողոք է հայտնել այն կապակցությամբ, որ Հայաստանը պատերազմի ավարտից հետո Ադրբեջանին չի փոխանցել ականապատված տարածքների քարտեզները: Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամլո ծառայությունը հայտնում է, որ «Հայաստանը հրաժարվում է ճշգրիտ տեղեկություններ հայտնել ականապատված տարածքների…
Աղդամում ականի վրա ադրբեջանցի պաշտոնյա է պայթել
Աղդամի շրջանի դատախազությունը հայտնում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Աղդամում (Ակնա) ականի վրա պաշտոնյա է պայթել: Դեպքը տեղի է ունեցել մարտի 3-ին: Քննությունը պարզել է, որ պայթյունի հետևանքով Աղդամի վարչության մեխանիկական ոռոգման պետ Հաֆիզ Ազիմզադեն աշխատանքային պարտականությունները կատարելիս բազմաթով վնասվածքներ է ստացել, նրա ոտքը ամպուտացվել է:
Թարթառում ականի պայթյունից ադրբեջանի 4 զինծառայող է վիրավորվել
Թարթառի շրջանում ականի պայթյունից վիրավորվել է ադրբեջանցի 4 զինծառայող: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, առաջին բուժօգնություն տրամադրելուց հետո վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները նրանց վիճակը գնահատում են կայուն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ջաբրայիլում ադրբեջանական մեքենա է պայթել
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ջաբրայիլի շրջանում ադրբեջանական մեքենա է պայթել ականի վրա։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ մեքենայում եղել է 3 անձ։ Իրավապահներին հաջողվել է հայտնաբերել նրանցից միայն մեկի մարմինը, իսկ մյուս 2-ի որոնողական աշխատանքները շարունակվում են։
Սյունիքում ականի պայթյունից 2 փրկարար է տուժել
Այսօր՝ ժամը 12:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Նռնաձոր գյուղի հարակից տարածքում` պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս, ականի պայթյունի հետևանքով վիրավորում են ստացել Արտակարգ իրավիճակների նախարարության փ/ծ կապիտան Արտյոմ Իգնատի Շահնազարյանը և ավագ հրշեջ փ/ծ ենթասպա Արամ Սերգեյի Նավասարդյանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից: Տուժածներն առաջին բուժօգնությունը ստացել են…
Ղարաբաղում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել
Ղարաբաղի Ֆիզուլու շրջանում ականի պայթյունից վիրավորվել է Ադրբեջանի մի քաղաքացի, որի երկու ոտքերը անդամահատել են: «2021 թ. հունվարի 1-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Բաբաև Զաբիլ Գաբիլօղլուն (ծնվ. 1981 թ.) վիրավորվել է օկուպացիայից ազատագրված Ֆիզուլու շրջանի հակաօդային ականի պայթյունից, արդյունքում նա ծանր վիրավորվել է, և նրա երկու ոտքերը անդամահատել են»,- ասվում է գլխավոր դատախազության, ՆԳՆ-ի և…
«Ուրան-6» համալիրով ականազերծում՝ Ստեփանակերտի օդանավակայանում
Ռուսաստանի ՊՆ-ից հայտնում են, որ ռուս սակրավորները շարունակում են Լեռնային Ղարաբաղում իրականացնել ականազերծման աշխատանքներ։ Նշվում է, որ Ստեփանակերտի օդանավակայանի հատվածներից մեկն ականազերծվել «Ուրան-6» կոչվող բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիրի միջոցով։ Գերատեսչությունից հայտնում են, որ սրա կիրառումն ապահովում է անձնակազմի լրիվ անվտանգությունը բարձրացնում է սակրավորոկան աշխատանքի արդյունավետությունը։
Պայթյուններ լսելու դեպքում՝ խուճապի չմատնվել․ ԱԻՊԾ
Արցախի ԱԻՊԾ-ի Facebook-ի էջում գրված է․ «Այսօր, քիչ հետո Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում: ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները, ինչպես նաև հումանիտար ականազերծող կենտրոնները և ՌԴ ԱԻՆ սակրավորները շարունակում են Արցախի տարածքը մաքրել չպայթած և վտանգ ներկայացնող ռումբերից ու արկերից: Գործընթացը կշարունակվի օրվա ընթացքում՝ Խնածախ և Այգեստան գյուղերի հարակից տարածքներում: Ուստի խնդրում…
Ֆիզուլիում մեքենան պայթել է ականի վրա. զոհվել է 5 ադրբեջանցի
Ադրբեջանի հանրապետության գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ֆիզուլիի շրջանի գյուղերից մեկում, որը հարակից է Լեռնային Ղարաբաղին, ականի պայթելու հետևանքով հինգ խաղաղ բնակիչ է զոհվել: Նշվում է, որ հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 100.2 («Ագրեսիվ պատերազմի պլանավորում, նախապատրաստում, սանձազերծում կամ վարում») և 116.0.6 («Միջազգային հումանիտար իրավունքի խախտում՝ զինված…
Ականի պայթյունից վիրավորում ստացած արցախցի փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում
Այսօր Մատաղիս-Թալիշ ուղղություններում զոհված զինծառայողների մարմինները որոնելիս, ականի վրա պայթել ու մարմնական տարբեր աստիճանի վիրավորում են ստացել Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի 3 փրկարար ծառայողներ: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից։ Վերջիններս հոսպիտալացվել են: Քիչ առաջ հանրապետական բժշկական կենտրոնում վիրավորներին այցելել է ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը: Ծառայության ղեկավարը խոսել է բժիշկների հետ, հետաքրքրվել…
Ստեփանակերտում գտնվել է մոտ 180 կասետային ռումբ. Արցախի ԱԻՆ
Արցախի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է. «ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը Ստեփանակերտի տարբեր փողոցներում, քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակելի շենքերի հարակից տարածքներում շարունակում են որոնել և տեղում վնասազերծել հրթիռակոծությունից հետո դեռևս չպայթած զենք-զինամթերքը: Առաջիկա օրերին այդ աշխատանքները կշարունակվեն նաև շրջաններում: Սեպտեմբերի 27-ից սկսած արդեն իսկ գտնվել է մոտ 180 կասետային ռումբ,…
Ինչպես են փորձարկվում հայկական ականանետերն ու ականները (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Անկախության 29-ամյակի առիթով մեր գործընկերները պատրաստել են հայկական արտադրության ականանետների ու ականների փորձարկումների ընթացքում նկարահանված այս հոլովակը։ Շնորհակալություն հայտնենք մեր ռազմարդյունաբերողներին և պատրաստվենք անկախության 30-ամյակին»։ https://www.facebook.com/hakobarshakyanpage/posts/3995648443795167?__cft__[0]=AZXPL1jt0x4KEvi6l-VntPVFy7A9Qb8wl2g-4u5R8G12CR6sm_rm5IWKEST0LbMu19eactWR1nM1DxD4iRdv2DaO60DgrPc80xTQX_c4se_MgYZGe3yhHX–RkdCVOfyDRcsH9pAUfX-RlTEygd5Z7YYcbz_XTWoEi7xXKa6nvO0ZbUxZPKKh2I2MwkpiinLLnGey2NjF_a1-ccM8Sha-9es&__tn__=%2CO%2CP-R













