ական

  • Նուբարաշենում ական է նկատվել

    Նուբարաշենում ական է նկատվել

    Մայիսի 14-ին, ժամը 11:43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի գերեզմանատան վերջնամասում նկատվել է ական, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը: Արդյունքում պարզվել է, որ հայտնաբերվածը ПМН-2 տեսակի ուսումնական ական է, որը հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին։

  • Ականի պայթյունից պայմանագրային զինծառայող է զոհվել

    Ականի պայթյունից պայմանագրային զինծառայող է զոհվել

    Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակից տեղեկանում ենք, որ մայիսի 4-ին՝ ժամը 19:05-ի սահմանում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1988թ. ծնված Տարոն Ռուբիկի Պողոսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին…

  • Փրկարարները հայտնաբերել են հակատանկային ականանետ

    Փրկարարները հայտնաբերել են հակատանկային ականանետ

    Ապրիլի 12-ին, ժամը 14:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճ թիվ 1 հասցեում գտնվող «8-րդ հրաշալիք» ռեստորանային համալիրի մոտակայքում հայտնաբերվել է ական: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատի արագ արձագանքման…

  • Արմավիրի մարզում ական է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Արմավիրի մարզում ական է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ապրիլի 11-ին, ժամը 11:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղի վարչական տարածքի հողատարածքներից մեկում հայտնաբերվել է ական: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հայտնաբերվածը «ТМ-62П» հակատանկային ուսումնական ական է: Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն։ ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորները…

  • Հայ սակրավորները Սիրիայում ականազերծել են 91 000 քմ տարածք

    Հայ սակրավորները Սիրիայում ականազերծել են 91 000 քմ տարածք

    Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ի Facebook-ի էջում գրված է․ «Ապրիլի 4-ը 2005 թվականից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ հռչակվել է ականային վտանգի իրազեկման և ականազերծման գործունեության աջակցության միջազգային օր: Ամեն 30 րոպեի ընթացքում ականից տուժում է մեկ մարդ, ամեն տարի զոհվում է՝ 10000, վիրավորվում 20000 մարդ: ՀՀ-ում կա ականների վտանգ ներկայացնող 4 մարզ՝ Տավուշ, Վայոց…

  • Արցախում ականի վրա տրակտոր է պայթել

    Արցախում ականի վրա տրակտոր է պայթել

    Նոյեմբերի 25-ին ժամը 18:10-ին Մարտակերտի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 18:00-ին գլխուղեղի ցնցումով իրենց մոտ է ընդունվել ՀՀ Վայոց ձորի մարզի բնակիչ, 1997թ. ծնված Վ. Ս.-ն: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Վ. Ս.-ն մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում, Մարտակերտ քաղաքի…

  • Տավուշում ականի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայողը տեղափոխվում է Երևան

    Տավուշում ականի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայողը տեղափոխվում է Երևան

    Տավուշի մարզում ականի պայթյունի հետևանքով վիրավորված պայմանագրային զինծառայողը տեղափոխվում է Երևան: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Նրա ոտքն անդամահատել են»,-ասել է խոսնակը՝ հավելելով, որ առողջական վիճակի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնել չի կարող։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր՝ նոյեմբերի 18-ին, Տավուշի մարզում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է պայմանագրային…

  • Ասկերանի բնակիչը Ձիով պայթել է ականի վրա

    Ասկերանի բնակիչը Ձիով պայթել է ականի վրա

    Նոյեմբերի 9-ին ժամը 17:45-ին Ստեփանակերտի քաղաքային վարչությունից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 16:20-ին Ասկերանի շրջանի բնակիչ, 1970թ.ծնված Ա. Օ.-ն ձախ սրունքի շրջանի հյուսվածքների բազմաբեկորային վնասվածքով, աջ սրունքթաթային հոդի շրջանի բեկորային վնասվածքով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ա. Օ.-ն նշված վնասվածքը ստացել…

  • Հրայր Թովմասյանը ական է, որ դրված է մեր պետականության տակ․ Գագիկ Քամալյան

    Հրայր Թովմասյանը ական է, որ դրված է մեր պետականության տակ․ Գագիկ Քամալյան

    Գագիկ Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Փաշինյանի գլխավորած թավշյա հեղափոխոխությունը հաղթեց, որովհետև իրենից սկսած, մինչև ամենածայրագավառ գյուղի բնակիչը, գործում էին նույն տրամաբանությամբ։ Հիմա երբ արդեն հեղափոխության կողմից սահմանված արժեքները պետք է դասական քաղաքական պայքարի միջոցով կապիտալիզացվի, ոմանք սկսել են այդ տրամաբանությունից դուրս գործել։ Սա խոսում է այն մասին, որ իշխանության որոշ օղակներ դեռևս չեն…

  • Ահազանգ՝ դպրոցում ականի առկայության մասին․ իրականացվել է տարհանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ահազանգ՝ դպրոցում ականի առկայության մասին․ իրականացվել է տարհանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 10:39-ի սահմանում, ՀՀ ոստիկանության Գյումրու Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրու թիվ 15 դպրոցում ական է տեղադրված: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցներն ու ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Իրականացվել է տարհանում։ Ուսուցչուհիներից մեկի խոսքով՝ 3 րոպեում հասցրել են դուրս գալ դպրոցից։ Ականը դեռևս չի հայտնաբերվել։ Անհայտ է նաև,…

  • Հայ ականազերծողները 112 հազար քառակուսի մետր տարածք են մաքրել Սիրիայում

    Հայ ականազերծողները 112 հազար քառակուսի մետր տարածք են մաքրել Սիրիայում

    Սիրիայում հայկական մարդասիրական խումբը հանդիպել է Սիրիայում ՄԱԿ-ի ականային գործողությունների կենտրոնի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից։ Հայ մասնագետները ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքները: Ականազերծողները 112 հազար քառակուսի մետր տարածք են մաքրել, որից 90 հազար քառակուսի մետրը պատկանում է 2 մաքրված ականադաշտի: Հավաստագրերն ու քարտեզները պաշտոնապես…

  • Հայ սակրավորները Հալեպում երկու ականադաշտ ամբողջությամբ ականազերծել են

    Հայ սակրավորները Հալեպում երկու ականադաշտ ամբողջությամբ ականազերծել են

    Սիրիայի Արաբական Հանրապետությունում հայկական հումանիտար խմբի սակրավորները Հալեպ նահանգի Ալ Հուսեյնիա բնակավայրի տարածքում գտնվող երկու ականադաշտ ամբողջությամբ ականազերծել են։ Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, տեղի է ունեցել պաշտոնական միջոցառում, որի ընթացքում հայ մասնագետներն ու Հալեպի նահանգապետարանի ներկայացուցիչներն իրականացրել են տեղազննում, որից հետո Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրեն Ռուբեն Առաքելյանը Հալեպի փոխնահանգապետ Կումեթ Ասի ալ Շեյխին է…

  • Շիրակում հայտնաբերվել է հակատանկային ական

    Շիրակում հայտնաբերվել է հակատանկային ական

    Ապրիլի 16-ին, ժամը 19:44-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Հայկավան գյուղից դեպի Ողջի գյուղ տանող ավտոճանապարհին՝ ավազի հանքերի մոտակայքում, հայտնաբերվել է ական: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Հայկավան-Ողջի ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում՝ ձորակում, հայտնաբերվել է У-TM-62П3…

  • Հայտնաբերվել է հակատանկային ական

    Հայտնաբերվել է հակատանկային ական

    Ապրիլի 14-ին, ժամը 08:50-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 221 շենքի մոտակայքում հայտնաբերվել է հակատանկային ական. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: