ակցիզային հարկ
Առաջարկվում է ընդլայնել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը
Առաջարկվում է ընդլայնել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը և դրանում ընդգրկել նոր տեխնոլոգիական լուծմամբ գործարկվող ծխախոտի արտադրանքը, որը շահագործվում է նիկոտին պարունակող կամ այլ հավելումներ պարունակող հեղուկներով: Նախագիծը ԱԺ քննարկմանը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Այս ապրանքատեսակի հարկումը, ըստ Պողոսյանի, հիմնավորվում է միջազգային փորձով: «Փորձագիտական գնահատումներով՝ այն նույնպես վնասակար է առողջությանը, նաև…
Գործադիրը հավանություն տվեց հարկային օրենսգրքում փոփոխությունների կատարելու նախագծին
Կառավարությունը վահանությույ տվեց հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Նախագծի ընդունման արդյունքում՝ 1) ԱԱՀ վճարողի միասնական գանձապետական հարկային հաշվին կմուտքագրվեն նաև 2017թ. 2-րդ կիսամյակին նախորդող կիսամյակների համար ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի հաշվարկներով առաջացած՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի գումարները, 2) կվերանայվի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գծով պարտավորությունների մարման հերթականությունը,…
Մի շարք ապրանքների թանկացումներ են սպասվում․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը երեկ շրջանառության մեջ է դրել «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ այդ նախագծով նախատեսվում է ծխախոտի, սպիրտային խմիչքների, մեքենաների լիցքավորման համար սեղմված գազի և այլ ապրանքների ակցիզային հարկի էական և շարունակական թանկացում»: Ամբողջական հոդվածը կարող ե քկարդալ թերթի այսօրվա համարում։
Սեղմված բնական գազը կհարկվի ոչ թե խ/մ-ով, այլ տոննայով․ նախագիծն ԱԺ-ում է
Ազգային ժողովի՝ այսօր մեկնարկած արտահերթ նիստում քննարկման է ներկայացվել Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է փոխել բնական սեղմված գազի հարկման մեխանիզմը։ 1000 խմ գազի համար` 25 հազար դրամ ակցիզային հարկի փոխարեն, առաջարկվում է 1 տոննա նույն գազի համար սահմանել 34 հազար դրամ ակցիզային հարկ։ Նախագծի ընդունման նպատակը, ըստ դրա հիմնավորման, տրանսպորտային միջոցը գազով շահագործող…
Ֆինանսների փոխնախարարը` գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելուց հրաժարվելու մասին
ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը Հարկային օրենսգրքի նախագծի նախնական տարբերակով առաջարկվող գազավորված ըմպելիքների ակցիզային հարկով հարկելու դրույթից հրաժարվելը իր համար տնտեսվարողների հետ բաց քննարկումների արդյունք է: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: «Լսելով ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին, նաև լրացուցիչ քննարկվելով նրանց կողմից ներկայացված անհանգստությունները՝…
Գազավորված ըմպելիքները չեն հարկվի ակցիզային հարկով
Հարկային օրենսգրքի բարեփոխումների նախագծից հանվել է գազավորված ըմպելիքների հարկման դրույթը, հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։ «Գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ այդ ապրանքատեսակների արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների կողմից ներկայացվել են որոշ մտահոգություններ և անհամաձայնություններ, որոնք մանրամասն և բազմակողմանիորեն քննարկվել են կառավարությունում: Ուստի տեղեկացվում է, որ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ներկա փուլում ձեռնպահ…
Առողջապահական հիմնավորումը շատ վիճահարույց է. Բաբկեն Թունյան՝ ակցիզային հարկերի ավելացման մասին
Ինչպես հայտնի է, դեռ 2018 թվականի նոյեմբերին է ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակել այն օրենքի նախագիծը, որով նախատեսվում է թանկացնել բոլոր տեսակի գազավորված ըմպելիքների (բացառությամբ հանքային ջրերի) ակցիզային հարկը: Նախագծի վերաբերյալ իր դժգոհությունն է հայտնել «Հայ Կոլա» գործարանի տնօրեն Տիգրան Հովսեփյանը՝ ասելով, որ ակցիզային հարկի թանկացումը ենթադրելու է նաև ապրանքի՝ 30 %-ով թանկացում: Եթե նախկինում ընկերությունը…






