ահկ
Այսօր Առողջության համաշխարհային օրն է
Ապրիլի 7-ը նշվում է որպես Առողջության համաշխարհային օր, որի շրջանակում առողջապահության նախարարությունը, Միավորված ազգերի կազմակերպությունն (ՄԱԿ) ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ են անում միավորել ջանքերն առողջ մոլորակ ունենալու և պաշտպանելու համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։ ՀՀ-ում մահվան դեպքերի կտրուկ աճ է գրանցվել Նախաճաշին հրաժարվել քաղցրից․ սննդաբանի խորհուրդները «Յուրաքանչյուր տարի…
ԱՀԿ-ն խոսել է աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվի մասին
Աշխարհում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է գրեթե 3,4 միլիոն մարդ, ինչը ամենաբարձր օրական ցուցանիշն է համաճարակի ողջ ընթացքում։ Այս տվյալները չորեքշաբթի երեկոյան հրապարակել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Առաջին անգամ 24 ժամվա ընթացքում հայտնաբերված Covid-ի դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 3 միլիոնը։ Երեկ ԱՀԿ-ն տեղեկություն է ստացել համաճարակի սկզբից ի վեր մինչ օրս…
Համեմատվել են քովիդի Օմիկրոն և Դելտա շտամերը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որոշակի համեմատություն է ներկայացրել Օմիկրոն ու Դելտա շտամերի միջև։ Այս մասին հայտնում է France Presse-ը։ Նշվում է, որ Օմիկրոնը Դելտայից ավելի արագ է տարածվում, սակայն, ի տարբերություն Դելտայի, շատ ավելի քիչ վտանգավոր է։ Սակայն ԱՀԿ-ից նշել է, որ սա բավական նախնական եզրակացություն է ու Օմիկրոնը պահանջում է դեռևս նոր հետազոտություններ։ Հիշեցնենք, որ…
Օմիկրոն շտամի առաջացումը վկայում է աշխարհում վտանգավոր իրավիճակի մասին․ ԱՀԿ
Կորոնավիրուսի օմիկրոն շտամի հայտնվելը խոսում է այն մասին, թե որքան վտանգավոր է պանդեմիան և որքան բարդ իրավիճակում է գտնվում մարդկությունը։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը՝ ելույթ ունենալով Առողջապահության համաշխարհային ասամբլեայի՝ Ժնևում բացված հատուկ նստաշրջանում ՝ նոր պանդեմիաների նախապատրաստման թեմայով։ Նրա խոսքով ՝ այդ շտամի հայտնվելն ընդգծում է երկրների կողմից պանդեմիաների վերաբերյալ…
COVID-19 հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի՝ օմիկրոնի մասին
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող: «Կորոնավիրուսային հիվանդության նոր շտամն ունի շուրջ 50 մուտացիա, որից 30-ը` սպայկային սպիտակուցում, առաջին անգամ արձանագրվել է Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում: «Օմիկրոն» շտամով պայմանավորված` դեպքեր են արձանագրվել նաև Բոթսվանայի Հանրապետությունում, Հոնկոնգում, Բելգիայում, Իսրայելում:…
Կորոնավիրուսի տարածողները չպատվաստված մարդիկ են․ ԱՀԿ
Կորոնավիրուսային հիվանդության հիմնական տարածողները դրա դեմ չպատվաստված մարդիկ են: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բյուրոյում: «Մենք բոլորին կոչ ենք անում, ով պատվաստվելու իրավունք ունի, օգտվել այդ հնարավորությունից և պարտադիր անցնել պատվաստման լրիվ ցիկլը: Դա հատկապես կարևոր Է առաջնահերթ խմբերի համար, ինչպիսիք 60 և ավելի բարձր տարիքի մարդիկ են, ինչպես նաև՝ թույլ…
Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ին ժամանակակից ռենտգեն սարք է տրամադրվել
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ ժամանակակից ռենտգեն սարք է տրամադրվել՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին։ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում Նուբարաշեն ՔԿՀ-ի դատապարտյալ է մահացել Կրթահամալիրներից մեկից աղիքային վարակի ախտանշաններով հոսպիտալացվել է 4 երեխա «Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին են տրամադրել ռադիոլոգիայի սենյակի համար ժամանակակից ռենտգեն սարք` երկրում…
Դելտա շտամը գերակայող է դարձել աշխարհում․ ԱՀԿ
Կորոնավիրուսի Դելտա շտամը կազմում է հիվանդացության բոլոր դեպքերի 99 տոկոսը և դարձել է աշխարհում գերակայող։ Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեխնիկական ղեկավար Մարիա Վան Կերկհովեն, փոխանցում է CNBC-ն։ Նրա խոսքով՝ վերջին 60 օրում ողջ աշխարհում գրանցված վարակման գրեթե բոլոր՝ 900 հազար դեպքերը կապված են Դելտա շտամի հետ։ «Կա ևս երկու հետաքրքիր տարբերակ՝ Մյուն…
ԱՀԿ-ն ասել է՝ երբ կարող է հայտարարել կորոնավիրուսային համավարակի ավարտի մասին
ԱՀԿ-ն կարող է հայտարարել կորոնավիրուսային համավարակի ավարտի մասին, երբ միջազգային բժշկական համակարգը ծանրաբեռնված չլինի։ Նման պայման է նշել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն La Vanguardia թերթին տված հարցազրույցում։ Ըստ Կլյուգեի, եթե նախկինում համավարակի դեմ պայքարում հիմնական խնդիրը պատվաստանյութի առկայությունն էր, ապա այժմ դա կեղծ լուրեր են և պատվաստումների մասին կարծիքների տարածումն…
Աշխարհում քովիդով վարակվածների թիվը հատեց 250 միլիոնի շեմը
Մեկ օրում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 370 հազար դեպք, որի հետևանքով մինչ այս քովիդով վարակվածների թիվը հատել է 250 միլիոնի շեմը։ Այս մասին են վկայում ԱՀԿ-ի հրապարակած տվյալները։ Նշվում է, որ հիվանդությունից մեկ օրում մահացել է 6183 պացիենտ, իսկ մինչ այս մահացածների թիվն արդեն անցել է 5 միլիոնից (5,05 մլն)։ Վարակվածների ու մահերի թվով…
Համաճարակը կավարտվի, երբ մարդկությունը որոշի ավարտել այն․ ԱՀԿ ղեկավար
Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահ Թեդրոս Գեբրեյեսուսը խոսել է կորոնավիրուսի հաղթահարման մասին։ Նա նշել է, որ համաճարակը կավարտվի, երբ մարդկությունը որոշի ավարտել այն, քանի որ մարդկանց ձեռքերում կան բոլոր միջոցները՝ ավարտին հասցնելու համար։ Գեբրեյեսուսի խոսքով՝ աշխարհը լավ չի օգտագործում այդ միջոցները։ ԱՀԿ ղեկավարը խոսել է նաև պատվաստվելուց, հիշեցնելով, որ իրենց նպատակն է մինչև տարեվերջ պատվաստել ցանկացած…
Աշխարհում քովիդի ու դրանից մահանալու դեպքերը նվազել են. ԱՀԿ
Աշխարհում վերջին մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել են 3,1 միլիոն մարդ, որոնցից 54 հազարը մահացել են հիվանդությունից։ Այս տվյալները հրապարակել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ ԱՀԿ-ից հայտնել են, որ հիվանդացության այս թիվը 9 տոկոսով քիչ է նախորդ շաբաթվա թվից, իսկ մահացությունների թիվը նախորդ շաբաթվա թվից քիչ է 4 տոկոսով։ Նշվում է, որ այսպիսի նվազման միտում նկատվում…
Սպասվում է, որ ԱՀԿ-ն Sputnik V-ն կգրանցի նոյեմբերին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռևս չի գրանցել ռուսական Sputnik V պատվաստանյութը։ Տևական ժամանակ է, ինչ տարբեր ժամկետներ են նշվում դրա գրանցման վերաբերյալ։ Այսպիսով՝ նոր ժամկետ է նշվում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները։ Գամալեայի անվան կենտրոնում ակնկալում են, որ այնուամենայնիվ գրանցումը կլինի նոյեմբերի վերջին։ Այս մասին հայտնում է RIA-ն։ Նշվել է, որ բավական ակտիվ աշխատանք է տարվում ԱՀԿ-ում Sputnik-ը գրանցելու…
Այսօր Սրտի համաշխարհային օրն է
Այսօր Սրտի համաշխարհային օրն է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։ Քովիդով վարակվածներին սպասարկող ԲԿ-ների թիվը հասել է 20-ի․ Ավանեսյան ԱՀԿ-ն վերսկսում է քովիդի ծագման աղբյուրի մասով հետաքննությունը «Սրտի համաշխարհային օրն առաջին անգամ նշվել է 1999 թվականին՝ Սրտի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Ակցիան հավանության է արժանացել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի…
ԱՀԿ-ն վերսկսում է քովիդի ծագման աղբյուրի մասով հետաքննությունը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերսկսում է հետաքննությունը՝ պարզելու համար, թե COVID-19 վիրուսը ինչ աղբյուրից կամ աղբյուրներից է ծագել Չինաստանում և այլ երկրներում։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Նշվում է, որ մոտ 20 հոգանոց թիմ է կազմվելու, որում ընդգրկվելու են առողջապահական ոլորտից տարբեր փորձագետներ։ Նրանց խնդիրն է լինելու նոր ապացույցներ գտնելը քովիդի ծագման աղբյուրի…













