Աղիքային վարակ
Կրթահամալիրներից մեկից աղիքային վարակի ախտանշաններով հոսպիտալացվել է 4 երեխա
Նոյեմբերի 23-ին «Տաթև» կրթահամալիրի տնօրենը ահազանգել էր, որ սաներից 10-ի մոտ աղիքային վարակի ախտանշաններ են։ Այս մասին տեղեկանում ենք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնից։ Նշվում է, որ նոյեմբերի 24-ի դրությամբ՝ կրթահամալիրի սաներից 4-ը հոսպիտալացված են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով։ Նրանցից 2-ը գտնվում են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, իսկ մյուս 2-ը՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում։ Ըստ…
Տաշիր պիցցայից օգտվողների շրջանում դեպքերի թիվը հասել է 171-ի․ ԱՆ
Ինչպես նոյեմբերի 5-ին հայտնի դարձավ, «Տաշիր պիցցա» պիցցերիաներից օգտված տասնյակ քաղաքացիներ են հոսպիտալացվել, որոնց մոտ «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններ են։ Հետագայում արդեն հոսպիտալացվածների ընդհանուր թիվը մեծացավ ու նոյեմբերի 7-ի ժամը 20:30-ի դրությամբ նրանց թիվը կազմում է 171։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նշվում է, որ նրանցից ստացիոնար բուժում է շարունակում ստանալ 99 հիվանդ,…
Աղիքային վարակով հոսպիտալացվածներ Գյումրիում. ԱՆ
ՀՀ Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել որում հայտնել է, որ այսօր աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (սրտխառնոց, փսխում և լուծ) «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» է դիմել 43 անձ, որոնցից 23-ը (16 երեխա և 7 մեծահասակ) հոսպիտալացվել է: Նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր և միջին ծանրության: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․․ «Դեպքի առնչությամբ իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել…
Մարտունիում գրանցված աղիքային վարակով հոսպիտալացվածներ չկան. ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են. «Ինչպես տեղեկացրել էինք, հունիսի 12-13-ն ընկած ժամանակահատվածում «Մարտունի» ԲԿ-ից «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» է տեղափոխվել աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (ընդհանուր թուլություն, փսխում, լուծ)` 14 պացիենտ ( 13-ը՝ 1-4 տարեկան երեխա, 1-ը՝ մեծահասակ): Համաճարակաբանական հետազոտության արդյունքում` հունիսի 13-ին նմանատիպ ախտանշաններով հայտնաբերվել է ևս 2 պացիենտ, ովքեր գտնվում են տանը՝ հիվանդության թեթև…
Աղիքային վարակ` Մարտունի ԲԿ-ում․ Ինֆեկցիոն է տեղափոխվել 12 երեխա
Հունիսի 12-13-ը Մարտունի ԲԿ-ից «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» է տեղափոխվել աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (ընդհանուր թուլություն, փսխում, լուծ) 1-4 տարեկան 12 երեխա, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ համաճարակաբանական հետազոտության արդյունքում` հունիսի 13-ին նմանատիպ ախտանշաններով հայտնաբերվել է ևս 4 պացիենտ, որոնցից 3-ը` երեխա, 1-ը` մեծահասակ, որոնք արդեն տանն են` հիվանդության թեթև…
Սիսիանում ջրի պատճառով աղիքային վարակ է հայտնաբերվել ևս 43 քաղաքացու մոտ
Սիսիանում շարունակվում են ջրի նմուշառումները։ Հետազոտության արդյունքում արձանագրվել է ջրի որակի բարելավում, սակայն որոշ կետերում այն դեռևս չի համապատասխանում սահմանված նորմերին։ Այսօրվա դրությամբ` Սիսիանի բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է 5 քաղաքացի, դուրս գրվել` 3-ը: Դեռևս բուժումը շարունակում է 11 պացիենտ, բոլորի վիճակը գնահատվում է բավարար՝ դրական տեղաշարժով: Մայիսի 15-ից 17-ն ընկած ժամանակահատվածում բակային համայցով հայտնաբերվել է…
Պարզվել է Սիսիանում արձանագրված աղիքային վարակի պատճառը
Սիսիան համայնքում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ մայիսի 13-ի` ժամը 14։00-ի դրությամբ, արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 370 դեպք, որից այս պահին հիվանդանոցում բուժվում է 7 պացիենտ: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Մյուս բնակիչները բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Խմելու ջրի և հիվանդների կենսանմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է,…
Սիսիանում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք․ ԱՆ
2021 թվականի մայիսի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով Սիսիանի բժշկական կենտրոն է դիմել 13 բնակիչ, որոնցից 5-ը հոսպիտալացվել է: Համաճարակաբանական հետազոտությունների շրջանակում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները մայիսի 11-ին իրականացրել են բակային համայցեր, ինչի արդյունքում հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններոով ևս 199 բնակիչ: Բնակիչների մեծամասնությունն ունեցել…
Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաների մոտ աղիքային վարակ է հայտնաբերվել
Մայիսի 3-ին «Արաբկիր» բժշկական համալիր – երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտից ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին տեղեկացրել են «Աղիքային վարակ և սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ 3 երեխայի հոսպիտալացման վերաբերյալ՝ 1-ը՝ 6 տարեկան, 2-ը՝ 5 տարեկան): Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Երեխաների գանգատները սկսվել են մայիսի 1-ին՝ արյունային լուծ, 38-39 °C…
Աղիքային վարակներով պայմանավորված իրավիճակը` Հայաստանում
Ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում աղիքային վարակիչ հիվանդությունների առումով Հայաստանում իրավիճակը վերահսկելի է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ` աճ գրեթե չի արձանագրվել, իսկ դիզենտերիայի առումով գրանցվել է նվազում: Աղիքային վարակների ընդհանուր խմբում սալմոնելոզներով հիվանդացության աճման միտում է նկատվում: Համեմատելով այս տարվա վիճակագրական տվյալները 2018 թվականի անցած ամիսների հետ` արձանագրվել է սալմոնելոզներով հիվանդացության աճ՝ մոտ 2 անգամ:…





