աճյուններ

  • Ջրականում զոհված զինծառայողների աճյունների որոնումներն ավարտվել են ապարդյուն

    Ջրականում զոհված զինծառայողների աճյունների որոնումներն ավարտվել են ապարդյուն

    Զոհված զինծառայողների աճյունների որոնումները Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր ավարտվել են ապարդյուն։ Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Որոնողական աշխատանքները` փրկարարական մեկ ջոկատով, վաղը կշարունակվեն Հադրութի շրջանում։ Զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1529 է:

  • Այսօր որոնումները շարունակվում են Ջաբրայիլի շրջանում

    Այսօր որոնումները շարունակվում են Ջաբրայիլի շրջանում

    Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության Facebook-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1529 է:

  • Արցախի փրկարարները Վարանդայի շրջանից հայտնաբերել են ևս 2 աճյուն

    Արցախի փրկարարները Վարանդայի շրջանից հայտնաբերել են ևս 2 աճյուն

    Որոնողական աշխատանքների ընթացքում, այսօր Արցախի փրկարարները Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել են ևս 2 աճյուն։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։ Զինադադարից հետո որոնումների ընթացքում հայտնաբերված կամ թշնամու կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1529 է, որից 27-ը նախնական տվյալներով` քաղաքացիական անձինք են։

  • Անհետ կորածների ու զինծառայողների աճյունների որոնումները երեկ արդյունք չեն տվել

    Անհետ կորածների ու զինծառայողների աճյունների որոնումները երեկ արդյունք չեն տվել

    Պատերազմի ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները երեկ արդյունք չեն տվել: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության Facebook-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ փրկարար ջոկատներն այսօր որոնողական աշխատանքները շարունակում են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում: Զինադադարից հետո հայտնաբերվել է ընդհանուր 1524 աճյուն:

  • Ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա

    Ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա

    Երեկ գիշերն ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները։ Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, Facebook-ում  գրել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։ «Երեկ գիշերն ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները։ Վարորդը պատմում է, որ Ստեփանակերտից գիշերն է դուրս եկել, դեպի Գորիս ճանապարհվել, թանձր մառախուղ է…

  • Շուշի-Լիսագոր հատվածում զոհված զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տվել

    Շուշի-Լիսագոր հատվածում զոհված զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տվել

    Այսօր Շուշիի շրջանի Շուշի-Լիսագոր հատվածում զոհված զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տվել: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների ծառայությունից: Աշխատանքները նախատեսվում է շարունակել վաղը՝ հյուսիս-արևելյան (Մատաղիս-Թալիշ) ուղղություններում, իսկ առաջիկայում՝ ըստ անհրաժեշտության: 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների թիվը մարտի 20-ից այս կողմ…

  • Որոտանի հատվածից հայտնաբերվել են 4 աճյուններ․ ԱԻՊԾ

    Որոտանի հատվածից հայտնաբերվել են 4 աճյուններ․ ԱԻՊԾ

    Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ի Facebook-ի էջում գրված է․ «Փետրվարի 13-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, Որոտանի (Կուբաթլու) հատվածից հայտնաբերվել է ևս 4՝ նախնական տվյալներով ռազմագործողությունների մասնակիցների աճյուններ: Նրանց ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փրկարար-որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը՝ փետրվարի 15-ին: Նշենք, որ հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1378 աճյուն»: https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/4112148142152963?__cft__%5B0%5D=AZWIVr1JFdzCC0UMDVKBFAGtWXSGTyWV-3R1NXFDUzHm2RXgkUgs2b76IrrkNnCb2XLmA-yfdBrWMAnl0lmdmgaFzfMzwW_jIVT1XOcfLFqhnFn_Tc1QF2XGnSNbMAL7lmRN-9OcBTqX8EmfOFJZsefq&__tn__=%2CO%2CP-R

  • Հովհաննիսյանը անդրադարձել է գերիներին ու զոհերի աճյունները վերադարձնելու մասին հարցին

    Հովհաննիսյանը անդրադարձել է գերիներին ու զոհերի աճյունները վերադարձնելու մասին հարցին

    «Գերիների փոխանակաման մասով կան ոչ միայն ծրագրեր, այլև ամենօրյա աշխատանք: Բայց այդ աշխատանքը չի կարող որևէ կերպ հաջողել, եթե Ադրբեջանի կողմից չկա ցանկություն այդ ուղղությամբ որևէ կոմպրոմիսի կամ, ինչպես ասում են, մարդկային հարաբերությունների գան», – այսօր ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կան արդյոք ծրագրեր գերիների ու զոհվածների մարմինների փոխանակման…

  • Կարմիր խաչը պատրաստ է աջակցել զոհվածների աճյունների արտահանձնմանը

    Կարմիր խաչը պատրաստ է աջակցել զոհվածների աճյունների արտահանձնմանը

    Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Ղարաբաղյան հակամարտություն․ ԿԽՄԿ-ն պատրաստ է աջակցելու մարտական գործողությունների ընթացքում զոհվածների աճյունների արտահանձնմանը և ազատազրկվածների համաժամանակյա ազատմանը։ Ժնև (ԿԽՄԿ)․ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ողջունում է սրացող Ղարաբաղյան հակամարտության համատեքստում հումանիտար հրադադարի շուրջ ձեռք բերված համաձայնությունը և մշտապես պատրաստ է, չեզոք միջնորդի իր դերի համաձայն,…