Հասարակություն
20:17 05/04/2021

Ջրականում զոհված զինծառայողների աճյունների որոնումներն ավարտվել են ապարդյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնումները Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր ավարտվել են ապարդյուն։ Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Որոնողական աշխատանքները` փրկարարական մեկ ջոկատով, վաղը կշարունակվեն Հադրութի շրջանում։

Զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1529 է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ