ամանոր և սուրբ ծնունդ
Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է հայ ժողովրդին
Կիրակի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Հայ Առաքելական եկեղեցու համայնքին Սուրբ Ծննդյան և Տիրոջ Մկրտության առիթով, ասվում է երկրի ղեկավարի կայքում տեղադրված հայտարարության մեջ, հաղորդում է Sputnik-Գրուզիա-ն: Վրաստանի նախագահը մաղթել է բարեկացություն և ուրախություն, և նշել է, որ հայ և վրաց ազգերի բազմադարյան ընկերությունը հիմնված է սիրո և փոխըմբռնման վրա, որն իսկապես օրինակելի է:…
Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ: «Ավարտվող 2018 թվականին մենք մտանք քաղաքական ու հասարակական կյանքի վերափոխումների նոր փուլ: Ունեցանք և՛ լավ, և՛ դժվարին օրեր: Ու թող 2019 թվականը դառնա դեպի ապագան գնացող մեր մտահղացումները կյանքի կոչելու տարի: Բնականաբար, առաջին հերթին շնորհավորում եմ մեր զինվորներին, հրամանատարներին,…
Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Ամանորի առթիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինը շնորհավորանքներ է ուղղել օտարերկրյա պետությունների մի շարք նախկին ղեկավարներին, այդ թվում նաև Հայաստանի նախկին նախագահներին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պուտինը շնորհավորել է գալիք Ամանորի կապակցությամբ նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին,…
Դմիտրի Մեդվեդևի շնորհավորական ուղերձը Նիկոլ Փաշինյանին
Գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ Նիկոլ Վովայի, շնորհավորում եմ Ձեզ Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Անցնող տարում մեր երկրների միջև դաշնակցային փոխգործակցությունը զարգացել է, խորացել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրումը: Համոզված…
ՀՀ նախագահը նախատոնական օրը սկսեց ուժեղացված հերթապահություն իրականացնող ԱԻՆ-ից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նախատոնական օրը սկսեց Արտակարգ իրավիճակների նախարարությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Սարգսյանը դեկտեմբերի 30-իառավոտյան այցելեց Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ու Հոգեբանական ծառայության բաժնի ուժեղացված հերթապահություն իրականացնող աշխատակիցներին: «Աշխարհի լավագույն օրերին էլ միշտ կա Աստծո գործոնը, միշտ կան անսպասելի երևույթներ, միշտ կան իրավիճակներ, որոնք չես կարող կանխորոշել: Եվ սա նշանակում է, որ…
Ամանորյա ճաշատեսակներ աշխարհի տարբեր երկրներից
1.Ֆրանսիա Հնդկահավը ֆրանսիացիների գլխավոր ուտեստն է ամանորի սեղանին: Նրանք նույնիսկ կատակում են` «եթե չկա հնդկահավ, Նոր տարին կարող է չգալ»: 2. Լեհաստան Ամանորի սեղանին Լեհաստանում պարտադիր է ձուկը, որը համարվում է բարգավաճման և ընտանեկան երջանկության խորհրդանիշը: 3. Չեխիա և Սլովակիա Այս երկրներում Նոր տարվա սեղանին պարտադիր է ազգային համեղ աղանդերը` խնձորի շտռուդելը: 4. Գերմանիա Այս…
Որտեղ են դիմավորելու Նոր տարին պաշտոնատար մի շարք անձիք
Հայաստանի բարձրաստիճան գրեթե բոլոր պաշտոնյաները Նոր տարին դիմավորելու են Հայաստանում: Մասնավորապես, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ամանորյա եւ Սուրբ Ծննդյան տոներն անցկացնելու է Երեւանում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Արման Եղոյանը: Հարցին, թե Նիկոլ Փաշինյանն այդ օրերին ինչ-որ այցեր, հանդիպումներ ունենալո՞ւ է կամ միջոցառումների մասնակցելո՞ւ է, Եղոյանը փոխանցեց, որ վարչապետի…
Պուտինի շնորհավորական ուղերձը Քոչարյանին
ԳԱԼԱ-ն գրում է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Ջերմորեն շնորհավորելով պաշտոնաթող նախագահին, Պուտինը Քոչարյանին քաջառողջություն, ոգու ամրություն և տոկություն է…
ԱԻՆ-ը կաշխատի ուժեղացված ռեժիմով
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ դեկտեմբերի 29-ից հունվարի 8-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները կաշխատեն ուժեղացված ռեժիմով: ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տոնական օրերն անվտանգ անցկացնելու նպատակով կուժեղացվի հսկողությունը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ մշակութային օբյեկտներում կազմակերպվող տոնական միջոցառումների ժամանակ հրդեհային անվտանգության պահանջների կատարման…









