ամբաստանյալ
«Սասնա ծռերի» գործով դատական նիստին այսօր՝ դեկտեմբերի 11–ին, շարունակվում է գործով ամբաստանյալների հարցաքննությունը։ Ըստ դատակոչի ցուցակի՝ հարցաքննվում է ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը։ Նշենք, որ «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ։ Հարցաքննվողը հայտարարեց, որ իրեն նախաքննության ժամանակ ստիպել են, որպեսզի 2016…
Դատարանը կդիմի քաղաքացիական հիվանդանոց, որ հաջորդ նիստին ապահովվի ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ներկայությունը նիստերին։ Այս մասին այսօր՝ հոկտոմբերի 29-ին, դատական նիստին հայտարարեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ «Դատարանը գրությամբ կդիմի այն քաղաքացիական հիվանդանոց, որտեղ գտնվում է Մանվել Գրիգորյանը, և տեղեկացնել, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը չի խոչընդոտում դատական նիստերին մասնակցելու համար, նրա տեղաշարժը կարելի է ապահովել…
2015 թվականին ԱԱԾ-ի՝ մեծ աղմուկով վնասազերծած զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց սույն գործով նիստը, որի ժամանակ էլ Վարդանյանի պաշտպանները գրավի միջնորդություն ներկայացրի, և նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց այն: Նշենք, որ սույն գործը դատարանում է շուրջ 4 տարի.…
2019թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 7։30-ին, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ, Գորիսի բնակիչ, 1988թ. ծնված Արթուր Սարգսի Սայունցի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից իրեն հատկացված սավանով կախված վիճակում։ Վերջինս կալանավորվել էր 29.03.2019թ., իր դիմումի համաձայն՝ 03.07.2019թ.-ից խցում պահվել է միայնակ, մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի…
Արցախի ՊԲ-ի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով մեղադրող դատախազ Արամ Արամյանն այսօրվա դատական նիստում միջնորդեց գործով ամբաստանյալներից երկուսին ապահովել հանրային պաշտպաններով։ Պաշտպանական կողմը չառարկեց ներկայացված միջնորդության դեմ։ Նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը որոշում կայացրեց դիմել Փաստաբանների պալատին՝ Հանրային պաշտպանի գրասենյակից գործով ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանին պաշտպան տրամադրելու համար։ Այսօրվա նիստում ամբաստանյալ Արմեն…
Հուլիսի 31-ին ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության նիստի ավարտին դատավոր Մեսրոպ Մակյանը վերացրեց կալանքի տակ գտնվող ամբաստանյալներ Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի` հարազատների հետ տեսակցության արգելքը: Այդ մասին խնդրանքով դիմել էր Սմբատ Բարսեղյանի հարազատներից մեկը: Հիշեցնենք` Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավման ժամանակ երեք ոստիկանների սպանության մեջ: