ամբարտակի փլուզում
Շրոպշիրի ջրանցքի փլուզումը՝ արտակարգ իրավիճակ և համայնքի արձագանքը
Շրոպշիրի Լանգոլեն ջրանցքում տեղի ունեցած խոշոր փլուզումը հանգեցրեց արտակարգ իրավիճակի հայտարարմանը, որի հետևանքով տուժեցին նավակները և մոտակա տները։ Արտակարգ ծառայությունները աշխատեցին ամբողջ գիշեր՝ ապահովելու տարածքի անվտանգությունը և աջակցելու բնակիչներին։
Բրազիլիայում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվն ավելացել է
Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգում Vale ընկերության ամբարտակի փլուզման զոհերի թիվը հասել է 200-ի, տեղեկացնում է G1 պորտալը՝ հղում կատարելով Մինաս Ժերայսի քաղաքացիական պաշտպանության ուժերին։ Ավելի վաղ հաղորդվում էր 186 զոհի մասին։ Անհետ կորած է համարվում 108 մարդ։ Ամբարտակի փլուզումը տեղի է ունեցել հունվարի 25-ին Բրազիլիայի հարավային Մինաս-Ժերայս նահանգում գտնվող Vale ընկերության հանքի տարածքում:
Բրազիլիայում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվն ավելացել է
Բրազիլիայի Մինաս-Ժերայսում գտնվող ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է մինչև 171 մարդ, հայտնում է Telesur-ը: Նշվում է, որ անհետ կորած է համարվում 139 մարդ: Ամբարտակի փլուզումը տեղի է ունեցել հունվարի 25-ին Բրազիլիայի հարավային Մինաս-Ժերայս նահանգում գտնվող Vale ընկերության հանքի տարածքում:
Բրազիլիայում ամբարտակի ճեղքման հետևանքով զոհվել է 40 մարդ
Բրազիլիայի արևելքում ամբարտակի ճեղքման հետևանքով զոհվել է 40 մարդ։ Եվս ավելի քան 250 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնում է G1 պորտալը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Մինաս-Ժերայս նահանգի Բրումադինյու քաղաքի շրջանում ամբարտակի ճեղքումը տեղի էր ունեցել ուրբաթ առավոտյան։ Հեղեղաջրերը լցվել էին Vale ընկերության վարչական շենքեր և բնակիչների տներ։ Նշվում է, որ վթարային նախազգուշացման…
Բրազիլիայում ամբարտակի փլուզումից հետո սուգ է հայտարարվել
Մինաս-Ժերայս նահանգի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել՝ Բրազիլիայի հարավ-արևելյան մասում գտնվող ամբարտակի փլուզման հետ կապված, հայտնում է Globo թերթը: Ինչպես գրում է թերթը, զոհերի թիվը հասել է 9-ի, իսկ 300-ից 350 հոգի անհետ կորած է համարվում: Միևնույն ժամանակ, ըստ պաշտոնական տվյալների, մահացել է 7 մարդ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեպքի վայրում 427 մարդ է…





