fbpx
Աշխարհ
12:33 27/01/2019

Բրազիլիայում ամբարտակի ճեղքման հետևանքով զոհվել է 40 մարդ

Բրազիլիայում ամբարտակի ճեղքման հետևանքով զոհվել է 40 մարդ

Բրազիլիայի արևելքում ամբարտակի ճեղքման հետևանքով զոհվել է 40 մարդ։ Եվս ավելի քան 250 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնում է G1 պորտալը՝ հղում անելով տեղի իշխանություններին։

Մինաս-Ժերայս նահանգի Բրումադինյու քաղաքի շրջանում ամբարտակի ճեղքումը տեղի էր ունեցել ուրբաթ առավոտյան։ Հեղեղաջրերը լցվել էին Vale ընկերության վարչական շենքեր և բնակիչների տներ։ Նշվում է, որ վթարային նախազգուշացման համակարգերը չեն աշխատել։

Զոհերի թիվը կարող է աճել։ Փրկարարական աշխատանքները կարող են շարունակվել մի քանի շաբաթ։ Փրկվել է ավելի քան 360 մարդ, նրանցից 23-ը հոսպիտալացվել են։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ