ամենավաճառվող
Ո՞րն է ամենավաճառվող էլեկտրական մեքենան աշխարհում
Մինչ օրս աշխարհում ամենահայտնի մարդատար մեքենան մնում է Toyota Corolla-ն, սակայն 2023 թվականին ամեն ինչ կարող է փոխվել։ Այս մասին գրում է motor.ru-ն։ Tesla Model Y-ն արդեն դարձել է մարտկոցով աշխատող ամենավաճառվող մեքենան, մինչև տարեվերջ այն եկամուտով կգերազանցի բոլոր գոյություն ունեցող մոդելներին, իսկ հաջորդ տարի, հավանաբար, կդառնա ամենավաճառվող մարդատար ավտոմեքենան ընդհանուր ծավալով։

