Ամերիկահայ գործարար

  • Տիգրան Ավինյանն ընդունել է Նուբար Աֆեյանին

    Տիգրան Ավինյանն ընդունել է Նուբար Աֆեյանին

    ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է ամերիկահայ գործարար և բարեգործ Նուբար Աֆեյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից: Զրուցակիցները կարևորել են «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» միջոցառման մեկնարկը Հայաստանում, որը մի հարկի տակ է համախմբել գիտական ու տեխնոլոգիական աշխարհի առաջատար մասնագետներին ու գործարարներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի գիտատեխնոլոգիական…

  • Այսօր ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորյանի ծննդյան օրն է

    Այսօր ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորյանի ծննդյան օրն է

    Հունիսի 6-ը ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Թրեյսինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն Քըրք Քըրքորյանի (Գրիգոր Ահարոնի Գրիգորյան) ծննդյան օրն է: Քըրք Քըրքորյանը ծնվել է 1917 թվականին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում: Համաձայն ամերիկյան հեղինակավոր «Ֆորբս» ընկերության` 2007 թվականին նրա կարողությունը հասնում էր 15 միլիարդ ամերիկյան դոլարի: ԱՄՆ Նևադա նահանգի Լաս Վեգասի քաղաքի հյուրանոցների և խաղատների 40 %–ը…

  • Ի՞նչ է պլանավորել Ալեքսիս Օհանյանը

    Ի՞նչ է պլանավորել Ալեքսիս Օհանյանը

    Ամերիկահայ գործարար, «Reddit» սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել Հայաստանի շախմատի ակադեմիայից և կից գրել. «Գաղտնի նախագիծը, որի վրա ես աշխատել եմ, գրեթե պատրաստ է՝ ձեզ հետ կիսվելու համար: Հուշում՝ այն ներառում է համբերություն, համառություն և իմաստություն»: Քիչ անց հրապարակել է ևս մեկ լուսանկար, որում ինքը դստեր հետ դիտում է…