fbpx
Հասարակություն

Այսօր ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորյանի ծննդյան օրն է

Հունիսի 6-ը ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Թրեյսինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն Քըրք Քըրքորյանի (Գրիգոր Ահարոնի Գրիգորյան) ծննդյան օրն է:

Քըրք Քըրքորյանը ծնվել է 1917 թվականին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում: Համաձայն ամերիկյան հեղինակավոր «Ֆորբս» ընկերության` 2007 թվականին նրա կարողությունը հասնում էր 15 միլիարդ ամերիկյան դոլարի: ԱՄՆ Նևադա նահանգի Լաս Վեգասի քաղաքի հյուրանոցների և խաղատների 40 %–ը պատկանում էր Քըրք Քըրքորյանին։ Քըրքորյանը «Tracinda Corporation» հոլդինգային ընկերության նախագահն ու տերն էր, որի կենտրոնակայանը գտնվում էր Բևերլի Հիլզ քաղաքում։ Նա Բևերլի Հիլզ հարուստ քաղաքի ամենահարուստ քաղաքացիներից մեկն էր։

Քըրքորյանը շռայլորեն բարեգործական գործունեություն է ծավալել՝ օգնելով Հայաստանին։ Որոշ տեղեկությունների համաձայն, Քըրքորյանը 22 տարվա ընթացքում ավելի քան 1 միլիարդ դոլարի բարեգործություն է արել Հայաստանին՝ իր Լինսի հիմնադրամի միջոցով, որը ստեղծվել էր 1989 թվականին, և, մասնավորապես, կենտրոնացել էր 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից ավերված Հյուսիսային Հայաստանի վերականգնման գործի վրա:

2004 թվականին «Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար» արժանացել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչմանը` Հայաստանի ազգային հերոս, շնորհվելով «Հայրենիք» շքանշանը։

Քըրքորյանը մահացել է 2015 հունիսի 15-ին՝ 98 տարեկան հասակում, Բևերլի Հիլզում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ