Ամերիկայի հայկական համագումար
Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ապրիլի 24-ի ուղերձի վերաբերյալ։ Համագումարը նշել է, որ Թրամփի օգտագործած Մեծ եղեռն հայկական արտահայտությունը չի համապատասխանում 1981թ. նախագահ Ռոնալդ Ռեյգանի հռչակագրային հայտարարությանը։ «Այս տարվա հայտարարությունը, ինչպես և նախորդ տարիներին, արտացոլում է Ցեղասպանության բառային սահմանումը և պարունակում է Մեծ եղեռն հայկական արտահայտությունը, սակայն չի համապատասխանում 1981թ.…
Հոկտեմբերի 7-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը (ԱՀՀ), որը գլխավորում էր կազմակերպության գործադիր տնօրեն Բրայան Արդունին։ Պատվիրակության կազմում էին նաև ԱՀՀ ԱՄՆ Կոնգրեսի հետ հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը։ Արցախի ԱԳՆ ղեկավարը ողջունել է ԱՀՀ պատվիրակությունների ավանդական դարձած այցելություններն Արցախ, որոնք…
Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարին (Համագումար) ուղղված նամակում Սենատի Արտաքին հարաբերությունների Հանձնաժողովի ավագ անդամ Ռոբերտ Մենենդեզը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) ողջունեց Համագումարին իր 2019թ. Ազգային քարոզչական կոնֆերանս և Գալայի կապակցությամբ և կրկին հայտնեց իր նվիրվածությունը Հայոց ցեղասպանության հաստատմանը և աջակցությանը Արցախի ժողովրդին: «Ես շատ բարձր եմ գնահատում Ամերիկայի հայկական համագումարի աշխատանքը և այս երեկոյի Գալան հիշեցնում…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանին և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել տարիներ ի վեր կազմակերպության կողմից կատարված աշխատանքի համար և կարևորել Ամերիկայի հայկական համագումարի՝ համահայկական օրակարգի հարցերը բարձրաձայնելուն ուղղված գործունեությունը: Վան Գրիգորյանը փոխվարչապետին ներկայացրել է կազմակերպության առկա ծրագրերը և արդեն իսկ…
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի աշխատանքը՝ կարևորելով նրա դերակատարությունը համազգային տարբեր խնդիրների լուծմանն ակտիվ մասնակցելու գործում: Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները նախագահ Սարգսյանին ներկայացրել են կազմակերպության ընթացիկ ծրագրերն ու նախագծերը: Զրուցակիցները մտքեր…