Ամիր Աբդոլահիան
Ադրբեջանը Իրանին կարտահանձնի 21 բանտարկյալների
Ադրբեջանում որոշել են իրանցի 21 բանտարկյալների արտահանձնել Իրան։ Այս մասին հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպանը։ Նա նշել է, որ նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբոլահիանը այցելել է Ադրբեջան։ Դեսպանն ասել է, որ բանտարկյալները տուն կուղարկվեն մոտ օրերս։ Նրանց թվում նաև 3 կին կա։
Իրանի ԱԳՆ ղեկավարը մեկնել է Բաքու
Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլահիանը մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։ Այս մասին հայտնում է IRNA-ն։ Նշվում է, որ այցի շրջանակներում Աբդոլահիանը հանդիպելու է Ադրբեջանի մի շարք պաշտոնատար անձանց հետ։ Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկելու են երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։
Կարևոր, արդյունավետ ու կառուցողական քայլ․ Իրանի ԱԳ նախարարը՝ Սոչիի եռակողմ հանդիպման մասին
Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Ամիր Աբդոլահիանն ու Ջեյհուն Բայրամովը հանդիպել են Աշխաբադում։ Այս մասին հայտնում է Mehr News-ը։ Նշվում է, որ Աբդոլահիանը կարևորել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը՝ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ։ Նա հանդիպման անցկացումը որակել է որպես կարևոր, արդյունավետ ու կառուցողական քայլ` տարածաշրջանում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ։ Բայրամովն էլ կարևորել…
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Իրանի նորանշանակ ԱԳ նախարարին
Օգոստոսի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Իրանի նորանշանակ ԱԳ նախարարին։ «Սրտանց շնորհավորում եմ ու լավագույն մաղթանքներս եմ հղում Ամիր Աբդոլահիանին Իրանի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ միասին առավելագույն ջանքեր կներդնենք՝ զարգացնելու եւ խորացնելու դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-իրանական հարաբերությունները»,- գրել է նա։




