ԱՄՆ պետքարտուղարություն
ԱՄՆ-ի Freedom.gov պորտալը Եվրոպայում գրաքննության շուրջ լարվածություն է առաջացնում ուշացումից հետո
ԱՄՆ Պետքարտուղարությունը մշակում է «freedom.gov» առցանց պորտալը՝ շրջանցելու Եվրոպայում բովանդակության արգելքները, ինչը դիվանագիտական լարվածություն է առաջացրել նախատեսված գործարկման ուշացումից հետո։
ԱՄՆ Պետքարտուղարությունը դադարեցնում է 75 երկրների համար վիզաների տրամադրումը
ԱՄՆ Պետքարտուղարությունը դադարեցնում է 75 երկրների համար վիզաների մշակումները՝ վերանայելով ստուգման ընթացակարգերը:
Firebird-ը ստացել է ԱՄՆ արտահանման լիցենզիա և հայտարարել «Dell Technologies»-ի հետ գործընկերության մասին
Firebird ընկերությունը, որը մասնագիտացած է արհեստական բանականության (ԱԲ) ամպային և ենթակառուցվածքային տեխնոլոգիաների ոլորտում, ստացել է ԱՄՆ արտահանման լիցենզիա և հայտարարել «Dell Technologies»-ի հետ տեխնոլոգիական գործընկերության մասին…
Ադամ Շիֆը կոչ է անում Թրամփի վարչակազմին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին
ԱՄՆ սենատոր Ադամ Շիֆը կոչ է արել Թրամփի վարչակազմին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին մարդու իրավունքների խախտումների համար։ Վերջին շրջանում արված սոցիալական մեդիայի հրապարակման մեջ Շիֆը նշել է, որ Ադրբեջանում հայկական քաղաքական բանտարկյալների դատավարությունները անցկացվում են փակ պայմաններում՝ առանց դատական գործընթացների արդարության, և լրագրողների մուտքն արգելափակված է։ Շիֆի հայտարարությունը ընդգծում է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեմ…
ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի կառավարության որոշելիքն է. ԱՄՆ պետքարտուղարություն
ԱՄՆ պետքարտուղարությունը ներկայացրել է ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշումը, թե նման որոշում կայացնելը պաշտոնական Երևանի իրավասության դաշտում է։ «Սա Հայաստանի կառավարության որոշելիքն է, և մենք հարգում ենք դա։ Ոչինչ չենք տեսել, որը կվկայեր այն մասին, թե Ռուսաստանի ռազմական ներկայությունը նպաստում է Հարավային Կովկասի՝ ավելի խաղաղ և կայուն տարածաշրջան լինելուն»,- «Ամերիկայի ձայնի» հայկական…
Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն
ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը, մեկնաբանելով ռուսական խաղաղապահ զորակազմի վաղաժամկետ դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից, նշել է, թե դա վկայում է Ռուսաստանի՝ անհուսալի դաշնակից լինելու մասին։ Պատելը հիշեցրել է, որ ԱՄՆ-ը չի եղել եռակողմ համաձայնագրի կողմ, ըստ որի Լեռնային Ղարաբաղում մարտերն ավարտվել են 2020 թվականին, և ռուսական զորքերը մտցվել են տարածաշրջան։ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակը նշել է, որ…
ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է Իրանի և Իսրայելի միջև հնարավոր ռազմական գործողությունները
Սիրիայում Իրանի հյուպատոսությանը Իսրայելի հարվածից պատճառով Իրանի և Իսրայելի միջև կարող են լայնամասշտաբ ռազմական գործողություններ ծավալվել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ «Վաշինգտոնը փորձում է զսպել և մեղմել տարածաշրջանում էսկալացիայի վտանգը: Բայդենն էլ ասել է, որ մենք աջակցում ենք Իսրայելի անվտանգությանը»,- նշել է Միլլերը: Նա տեղեկացրել է, որ պետքարտուղար…
Հանձնառու ենք աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին. ԱՄՆ պետքարտուղարություն
ԱՄՆ պետքարտուղարությունն պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հարցմանը՝ Հարավային Կովկասում ԱՄՆ-Ֆրանսիա համագործակցության մասին։ Ավելի վաղ՝ Փարիզում գտնվելու ընթացքում պետքարտուղար Բլինքենն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է հարավկովկասյան զարգացումները։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը օրերս Փարիզում էր, ուր ապրիլի 2-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեի հետ: Հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսին Ֆրանսիայի արտգործնախարարը տեղեկացրել է, որ Բլինքենի…
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունն առաջնահերթություն է մնում. ԱՄՆ պետքարտուղարություն
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը շարունակում է ԱՄՆ-ի համար առաջնահերթություն մնալ: Նման հայտարարություն արել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը: «Բացի այն ամենից, ինչ կատարվում է միջազգային հարթակում, այս երկու երկրների միջև խաղաղությունը մեզ համար, պետքարտուղար Բլինքենի համար շարունակում է առաջնահերթություն մնալ: Պետդեպը շարունակելու է զբաղվել այս հարցով»,- ասել է նա:
Մենք հարգում ենք յուրաքանչյուր երկրի` Հռոմի ստատուտին միանալու իրավունքը. ԱՄՆ պետքարտուղարություն
ԱՄՆ-ն հարգում է Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը և, իհարկե, Հայաստանի կառավարությանն է թողնում իր օրենսդրական գործընթացները մեկնաբանելու իրավունքը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը` արձագանքելով Հայաստանի Ազգային ժողովի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը: «Մենք հարգում ենք յուրաքանչյուր երկրի` Հռոմի ստատուտին միանալու իրավունքը: Մենք ոգեշնչված ենք բազմաթիվ երկրներով, այդ թվում` Հայաստանով,…
Ադրբեջանը համաձայն է ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելուն. ԱՄՆ պետքարտուղարություն
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերն այսօր լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ Հայաստանում այցով գտնվող ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակությունը, ի դեմս USAID ղեկավար Սամանթա Փաուերի ու պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի, այցելել է Բաքու: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»: «USAID ադմինիստրատոր Սամանթա Փաուերը և պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յոււրի Քիմն այսօր Ադրբեջանում են, որտեղ…
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների երեկվա հանդիպումները կառուցողական էին. ԱՄՆ պետքարտուղարություն
Պաշտոնական Վաշինգտոնը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում տեղ գտած միջադեպի և զոհերի առնչությամբ՝ ցավակցություն հայտնելով բոլոր զոհվածների ընտանիքներին։ Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը, ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն այսօր լրագրողների հետ ճեպազրույցին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախմանը, որի հետևանքով զոհվել են չորս հայ զինծառայողներ: Ի պատասխան հարցի՝ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանթ Փաթելը ասել է. «Խորապես անհանգստացած…
Երևանի և Բաքվի միջև բաց երկխոսությունը կարևոր է առաջընթացի համար. ԱՄՆ պետքարտուղարություն
ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է «Ամերիկայի Ձայն»-ի հարցմանը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել հունիսի 12-ին Վաշինգտոնում սպասվող Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին։ Այս մասին գրում է «Ամերիկայի Ձայն»-ը: ԱՄՆ պետքարտուղարությունը կարևորում է Երևանի ու Բաքվի միջև բաց երկխոսությունն՝ առաջընթաց գրանցելու համար՝ ի պատասխան «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայության հարցմանն՝ արձագանքել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնյան,…
Մոսկվայում ԼՂ հարցով բանակցությունները մեր ուշադրության կենտրոնում են. ԱՄՆ պետքարտուղարություն
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Մոսկվայում ընթացող ԼՂ հարցով բանակցություններն իրենց ուշադրության կենտրոնում են: Այդ հարցը շարունակում է մնալ առաջնային: Նա հիշեցրել է, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև բանակցություններ են ընթացել Վաշինգտոնում, ապա՝ Բրյուսելում, և Սպիտակ տունն աջակցում է բանակցությունների շարունակմանը։ Վաշինգտոնը շարունակում է պնդել, որ երկու կողմերը համագործակցեն,…
ԱՄՆ պետքարտուղարությունը Բաքվին կոչ է արել հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները
ԱՄՆ-ն անհանգստացած է կուսակցությունների մասին Ադրբեջանի վերջերս ընդունած օրենքով։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը: «Իշխանություններին կոչ ենք անում հաշվի առնել Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաջարկները և հարգել հիմնարար ազատությունները, այդ թվում՝ հավաքների իրավունքը»,- գրել է Փրայսը:













