Ամն
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, վկայակոչելով Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին հարձակումները, նախագահ Բայդենի վարչակազմին կոչ է արել դադարեցնել ամերիկյան անվտանգային բնույթի օժանդակությունն Ադրբեջանին և առհասարակ վերանայել այդ երկրին հատկացվող օժանդակությունը։ Այս մասին հայտնում են Հայ դատի Ամերիկայի հանձնախմբից, նշելով, որ սեպտեմբերի 22-ին պետքարտուղար Բլինքենին հասցեագրված բավական խիստ նամակում Մենենդեսը նշել է,…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային` կարևորելով տեղի ունեցածի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից հնչեցվող հստակ դիրքորոշումներն ու գնահատականները: ՀՀ…
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ուղերձում ասված է. «Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ Մենք կշարունակենք աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը։ Սեպտեմբերի 21-ին մենք միանում ենք հայ ժողովրդին՝ նշելու ձեր նվիրումը…
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է ԱՄՆ-ից ավելի շատ և ավելի շահավետ պայմաններով հեղուկ բնական գազ (ՀԲԳ) գնելու իր երկրի ցանկության մասին։ Այս մասին նա հայտնել է Նյու Յորքում՝ ելույթ ունենալով թուրք-ամերիկյան գործարար խորհրդի նիստի ժամանակ։ «Ապագայում մենք ցանկանում ենք ավելի շատ և ավելի շահավետ պայմաններով գազ գնել ԱՄՆ-ից։ Եվ մեր ունեցած ժամանակակից ենթակառուցվածքների շնորհիվ մենք…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առթիվ: «ԱՄՆ դեսպանության և Միացյալ Նահանգների անունից լավագույն մաղթանքներս եմ հղում Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա հանդիսավոր ու կարևոր առիթով։ Այս դժվարին պահին ես ցավակցություն եմ հայտնում անցյալ շաբաթվա հարձակումների ընթացքում տեղ գտած մարդկային կորուստների կապակցությամբ։ Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում, և…
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ՝ հայտնել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։ «Պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում առկա լարվածությունը: Պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է մասնակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության աջակցությանը և օգնում է հասնել հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը»,- նշված…
Ռուսաստանը կարիք ունի՞ հայ օլիգարխների կողմից պաշտպանվելու: Չեմ կարծում, որ ունի, քանի որ Ռուսաստանը նաև օլիգարխներին, իրենց ունեցվածքները, երեխեքին, ծնողներին, բոլորսի միասին վերցրած, մեր հողերով փոխանցում էր թշնամուն: Ռուսաստանն իր ազդեցության գոտուց հրաժարվել է հօգուտ մեր թշնամիների: Դրան մեր բանակն է դիմակայել: Դրան մեր ժողովուրդն է դիմակայել: Եվ դրա հիման վրա ԱՄՆ-ը պատվիրակությունն եկավ և…
Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Green Village ռազմակայանը, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը, հրթիռակոծության են ենթարկվել սեպտեմբերի 18-ի երեկոյան: Այդ մասին սեպտեմբերի 19-ին հաղորդել Է Axios նորությունների պորտալը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությանը (CENTCOM): Հաղորդագրության մեջ ասվում Է, որ գրոհն անհաջող Է եղել, քանի որ, ըստ CENTCOM-ի հայտարարության, «հրթիռները չեն կարողացել խոցել կենդանի ուժին եւ ԱՄՆ-ի կամ կոալիցիայի…
ԱՄՆ-ը մոտեցնում է երկրներին՝ նրանց դեմ տնտեսական պատժամիջոցներ մտցնելով, CBS հեռուստաալիքի հարցազրույցում ասել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնի պատժամիջոցների քաղաքականությունը դատապարտված է ձախողման։ «Մի քանի երկրներ գտնվում են ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո։ Այդպես գործելով՝ նա վերջիններին ստիպում է մոտենալ՝ ամրապնդելով իրենց միասնությունը։ Եվ դա ամերիկյան պատժամիջոնցերն անարդյունավետ է դարձնում»,- ասել է Ռայիսին։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցի ընթացքում Բայրամովը կմասնակցի նստաշրջանի շրջանակներում անցկացվող միջոցառումներին, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ կունենա օտարերկրյա պաշտոնյաների հետ։
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը և հետ քաշել զորքերը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտի կայքը՝ ներկայացնելով Էնթոնի Բլինքենի և Իլհամ Ալիևի հեռախոսային խոսակցության մանրամասները։ «Պետքարտուղար Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախաահ Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջր…
Ինչպես տեսաք, Միացյալ Նահանգների անմիջական արձագանքն էր դադարեցնել բռնությունները և հրադադար հաստատել։ Մեր պատվիրակությունը շատ բաց խոսել է, և մենք նշել ենք, որ Ադրբեջանի կողմից է եղել, մենք ընդունել ենք. արձագանքելով Հանրային հեռուստաընկերության՝ ՀՀ տարածք Ադրբեջանի ներխուժմանը և Բաքվի՝ «միջանցք» ստանալու մտադրությանն ԱՄՆ պաշտոնական դիրքորոշմանը վերաբերող հարցին, պատասխանեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։…
ԱՄՆ ցանկացած օժանդակություն կենսական նշանակություն ունի մեր պետականության համար: Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։ «Կարծում ենք, որ հստակ պատժամիջոցները կարող են դառնալ ևս մեկ լծակ՝ կանգնեցնելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և ավտորիտար պատերազմը ժողովրդավարության դեմ»,- նշեց Աժ նախագահը:
ԱԺ նախագահի հրավերով այսօր սպասվում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցը Հայաստան: Նենսի Փելոսին Երևանում կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նաև Կառավարության այլ ներկայացուցիչների հետ։ Այս օրերին նա Բեռլինում է, որտեղ ասուլիսի ընթացքում Փելոսին անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, շեշտել՝ հպարտ է, որ Միացյալ Նահանգները ճանաչել է 100 տարի առաջ տեղի ունեցած այդ ոճրագործությունը:
ԱՄՆ իշխանությունները որոշել են Ուկրաինային մատակարարել այն սպառազինությունը, որն անհրաժեշտ է հարավում և արևելքում կռվելու համար, այդ թվում՝ առաջադեմ հրթիռային համակարգեր։ Այս մասին հայտարարել է Ռազմավարական հաղորդակցությունների ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քիրբին: «Եվ ի՞նչ է դա ներառում: Ակնհայտորեն՝ հրետանային, առաջադեմ հրթիռային համակարգեր»,- ասել է նա։ Քաղաքական գործիչը նաև ասել է, որ Վաշինգտոնն առաջիկա օրերին…