Ռուսաստանը կարիք ունի՞ հայ օլիգարխների կողմից պաշտպանվելու: Չեմ կարծում, որ ունի, քանի որ Ռուսաստանը նաև օլիգարխներին, իրենց ունեցվածքները, երեխեքին, ծնողներին, բոլորսի միասին վերցրած, մեր հողերով փոխանցում էր թշնամուն:
Ռուսաստանն իր ազդեցության գոտուց հրաժարվել է հօգուտ մեր թշնամիների:
Դրան մեր բանակն է դիմակայել: Դրան մեր ժողովուրդն է դիմակայել: Եվ դրա հիման վրա ԱՄՆ-ը պատվիրակությունն եկավ և կանգնեցրեց էսկալացիան ու հայտնեց Հայաստանում իր հետաքրքրությունների բարձր աստիճանի մասին:
Այս ամենը ժողովուրդը տեսնում է և չի կարող չխոսել ու չբարձրաձայնել կեղծ դաշնակցի հակահայկական դիրքորոշումների մասին, ինչ է թե որևէ օլիգարխի ունեցվածքը կամ տենդերի մասնակցության հայտը կարող է տուժվել դրանից:
Եվ որ օլիգարխն էլ լինի, եթե իր կենսական շահերը չեն սպասարկվում Հայաստանում ու Արցախում, եթե իր հայրենիքը չի համարում Հայաստանը, այլ Ռուսաստանն է համարում ու հպատակվում է դրան, ապա Հայաստանում ինքն անելիք չունի, ինքն ուղղակի հակապետական տարր է, որը մեր զոհաբերությունների, տարածքների ու ապագայի հաշվին ուզում է սպասարկի ռուսական իմպերիալիզմի շահը:
Նաև ընդգծեմ, որ Հայաստանում հակառուսականություն չկա, չկա ատելություն ռուս ազգի հանդեպ, ընդհակառակը մենք բոլորս սիրով ընդունել ու պահում ենք ռուսներին Հայաստանում:
Հայաստանում կա հակապուտինյան, հակակրեմլյան տրամադրություն, տրամադրություն ռուսական քաղաքականության դավաճանության դեմ: Եթե սա չի ընկալում որևէ շրջանակ, ուրեմն ինքը բուժվելու կարիք ունի:
Նարեկ Այվազյան
Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր

