Ամն

  • Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին Չինաստանին կոչ է արել դադարեցնել Ռուսաստանի հետ բիզնեսը։ CNN-ին տված հարցազրույցից նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։ «Չինաստանին ուղղված մեսիջն այն է, որ այժմ ժամանակը չէ Պուտինի հետ սովորականի պես բիզնես վարելու համար», – ասել է քաղաքական գործիչը: Նա նաև պարզաբանել է, որ ԱՄՆ-ը մտադիր…

    Սպիտակ տունը Չինաստանին կոչ է արել դադարեցնել Ռուսաստանի հետ բիզնեսը
  • ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Գրեյս Նապոլիտանոն դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան: Այս մասին նա գրել է «Twitter»-ի իր միկրոբլոգում: «Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի վերջին հարձակումները Հայաստանի դեմ։ Սա հրադադարի ուղիղ խախտում է և վերահաստատում է այն, ինչ մենք միշտ իմացել ենք. մենք պետք է անմիջապես դադարեցնենք ռազմական աջակցությունն Ադրբեջանին»:

    ԱՄՆ-ն պետք է անմիջապես դադարեցնի ռազմական աջակցությունն Ադրբեջանին․ կոնգրեսական
  • ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը տեղեկացրել է, որ Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամների հետ ներկայացրել է Ադրբեջանի վերջին հարձակումը դատապարտող բանաձև։ «Բանաձևում կոչ է արվում անհապաղ դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ցանկացած օգնություն և հաստատում է Ներկայացուցիչների պալատի աջակցությունը Հայաստանին: «Մենք պետք է հզոր ուղերձ հղենք, որ Ալիևի ագրեսիան անընդունելի է»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է կոնգրեսականը։

    ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամները Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև են ներկայացրել. Փալոն
  • Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած հարձակումները հերթական վկայությունն են նրա, որ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն այդ երկրին։ Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Գրեյս Նապոլիտանոն։ «Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի վերջին հարձակումները Հայաստանի դեմ։ Սա հրադադարի ուղիղ խախտում է և վերահաստատում է այն համոզմունքը, որը…

    ԱՄՆ-ն անմիջապես պետք է դադարեցնի ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին․ կոնգրեսական
  • ԱՄՆ Սենատի անդամ Քրիս վան Հոլենը հայտարարել է, թե Վաշինգտոնը պետք է պատասխանատվության ենթարկի Բաքվին: «Ադրբեջանը, որը ընդունել է, որ ինքն է հարվածներ հասցրել, պետք է անհապաղ դադարեցնի այդ հարձակումները Հայաստանի վրա, իսկ ԱՄՆ-ը պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին։ Այս հակամարտությունը չի կարող լուծվել բռնությամբ»,- գրել է սենատորն իր թվիթերյան էջում:

    ԱՄՆ-ը պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին. ԱՄՆ Սենատի անդամ
  • ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը կոչ է արել անհապաղ դադարեցել Հայաստանի քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները: «Հայաստան-Ադրբեջան սահմանի ամբողջ երկայնքով սկսված ռազմական գործողությունները և Հայաստանի քաղաքացիական օբյեկտների վրա հարվածները պետք է անհապաղ դադարեցվեն: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Դիվանագիտությունը պետք է գերակայի»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է դիվանագետը:

    ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցել Հայաստանի քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները
  • ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել ցանկացած օգնություն Ադրբեջանին Հայաստանի հետ սահմանին իրավիճակի սրման ֆոնին։ «Հաղորդվում է, որ Ադրբեջանը հրետակոծել է Արցախում անմեղ խաղաղ բնակիչների տները և այժմ հարձակվում է Հայաստանի սահմանի վրա։ Սա հրադադարի ռեժիմի բացահայտ խախտում է և ուղղակի ոտնձգություն Հայաստանի ինքնիշխանության դեմ։ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող…

    ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող ցանկացած օգնությունը.  Ադամ Շիֆ
  • Ամերիկացի սենատոր Ուորները հայտարարել է ուկրաինական հարձակման ժամանակ ամերիկյան հետախուզության օգնության մասին: Ուկրաինական հակահարձակումը ամերիկյան հետախուզության աշխատանքի արդյունքն էր։ Այս մասին խոստովանել է ԱՄՆ Սենատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Մարկ Ուորները, հայտնում է CNN-ը։ «Մասամբ սա ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ում մեր դաշնակիցների ահռելի աջակցության արդյունքն է», – ասել է նա: Մարկ Ուորներն առանձնացրել է մասնավորապես՝ բրիտանացիներին։

    ԱՄՆ-ը խոստովանել է, որ օգնել է Ուկրաինային հակահարձակման ժամանակ
  • ԱՄՆ-ն 2 մլն դոլար է հատկացրել ղարաբաղյան հակամարտության գոտում ականազերծման համար, հայտարարել է Պետդեպը։ «Տարածաշրջանային խաղաղությանն ու համագործակցությանն աջակցելու նպատակով Միացյալ Նահանգները ուրախ է հայտարարել 2020 թ. աշնանը Հարավային Կովկասում հայկական և ադրբեջանական ուժերի միջև ինտենսիվ մարտերից տուժած տարածքներում հումանիտար ականազերծման գործողությունների համար 2.000.000 դոլարի հատկացման մասին։ Հակամարտության գոտում ականները և չպայթած զինամթերքը շարունակում են…

    ԱՄՆ-ն 2 մլն դոլար է հատկացրել ղարաբաղյան հակամարտության գոտում ականազերծման համար
  • Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Sinquefield Cup-ում: ԱՄՆ-ում անցկացվող մրցաշարին մասնակցում են ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատարները: Մրցաշարում կայացել են 8-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը մրցում էր Յան Նեպոմնյաշչիի հետ և զիջեց սպիտակ խաղաքարերով: Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարներն են Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջան, ԱՄՆ-ից Ֆաբիանու Կարուանան և ՖԻԴԵ-ի դրոշի տակ…

    Արոնյանը պարտվել է Sinquefield Cup-ի 8-րդ տուրում
  • Սեպտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը։ Այս մասին հայտնում է ՊՆ-ն։ «Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ողջ օրակարգը, պայմանավորվածություններ են ձեռք բերվել խաղաղապահ առաքելության, ռազմական կրթության, ռազմական բժշկության…

    Պապիկյանը Քոլին Քահլի հետ քննարկվել է հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ողջ օրակարգը
  • ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը չհայտարարված այցով ժամանել է Կիև՝ քննարկելու ռազմական օգնության հարցերը։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Agence France-Presse-ը։ Միևնույն ժամանակ, Associated Press-ը նշում է, որ Բլինկենը այցելել է Ուկրաինա՝ ԱՄՆ-ի կողմից «աջակցություն ցուցաբերելու համար»։

    ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը չհայտարարված այցով ժամանել է Կիև
  • ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով հատուկ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 8-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության պետ Արմեն Եգանյանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրել է նաև…

    Ֆիլիպ Ռիքերի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
  • Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին զգուշանալ: Դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին անվտանգային հերթական նախազգուշացումն է արել: Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կայքում տարածված անվտանգային հաղորդագրությունում նշվում է, որ ռուսական ավիափոխադրողները շարունակում են գործել Հայաստանում: ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է ԱՄՆ քաղաքացիներին, որ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) իջեցրել է Ռուսաստանի օդային անվտանգության վարկանիշը՝…

    ԱՄՆ-ն ՀՀ-ում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել խուսափել ռուսական ավիափոխադրողներից
  • ԱՄՆ-ն Ուկրաինային ուղարկել է ճշգրիտ կառավարվող 155 մմ տրամաչափի M982 Excalibur արկեր։ Խոսքը օգոստոսին հրապարակված բյուջեի փաստաթղթի մասին է, որը նախկինում չէր բացահայտվել, հայտնում է Bloomberg-ը։ Նշվում է, որ զենքի մատակարարումը նախատեսված է ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատված ռազմական օգնության փաթեթով՝ ընդհանուր 92 մլն դոլարի չափով։ Հրատարակությունը գրում է, որ M982 Excalibur արկի հեռահարությունը գնահատվում է…

    ԱՄՆ-ն Ուկրաինա է ուղարկում Excalibur բարձր ճշգրտության արկեր