fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն Ուկրաինա է ուղարկում Excalibur բարձր ճշգրտության արկեր

ԱՄՆ-ն Ուկրաինային ուղարկել է ճշգրիտ կառավարվող 155 մմ տրամաչափի M982 Excalibur արկեր։ Խոսքը օգոստոսին հրապարակված բյուջեի փաստաթղթի մասին է, որը նախկինում չէր բացահայտվել, հայտնում է Bloomberg-ը։

Նշվում է, որ զենքի մատակարարումը նախատեսված է ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատված ռազմական օգնության փաթեթով՝ ընդհանուր 92 մլն դոլարի չափով։

Հրատարակությունը գրում է, որ M982 Excalibur արկի հեռահարությունը գնահատվում է 40,5 կիլոմետր, իսկ շրջանաձև հավանական շեղումը երկու մետր է։ Նշվում է, որ այս զենքն առաջին անգամ օգտագործվել է 2007 թվականին Իրաքում ահաբեկիչներին ոչնչացնելու համար։

Նույն ամսին Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի տնօրեն Իգոր Կորոտչենկոն ասել է, որ ուկրաինական իրադարձությունների վատթարագույն սցենարը կլինի Կիևին ավելի ու ավելի նոր և մահաբեր զենքի մատակարարումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ