ամուլսար
Քաղաքացիներն ընդդեմ Տիգրան Ավինյանի. դատական նիստ. Ամուլսար
Մայիսի 6-ին տեղի կունենա ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի դատական նիստը: Նիստն հրավիրվել է, քանի որ ՀՀ 15 քաղաքացի հայցադիմում էին ներկայացրել ընդդեմ ՀՀ փոխվարչապետի։ Հայցվորները պահանջում են պարտավորեցնել փոխվարչապետին հերքել զրպարտություն համարվող տվյալները: Նրանց ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանը նշում է, որ հայցի պատճառ է հանդիսացել հոկտեմբերի 22-ին Թբիլիսիում հայ համայնքի հետ կայացած հանդիպման ժամանակ Տիգրան…
Կառավարությունը չունի որևէ հիմնավորում՝ Ամուլսարի շուրջ հարցադրումների նոր փուլ պահանջելու. «Լիդիան Արմենիա»
«Լիդիան Արմենիա» ընկերության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Կառավարությունը չունի որևէ հիմնավորում՝ պահանջելու Ամուլսարի ծրագրի շուրջ հարցադրումների նոր փուլ, քանի որ որևէ այլ ընկերության ՀՀ-ում նման պահանջ չի ներկայացվել «Լիդիան Արմենիա»: Նշվում է, որ Ամուլսարի ծրագրի բնապահպանական ազդեցության վերաբերյալ բոլոր հարցերը սպառիչ պատասխաններ են ստացել: Ստորև ներկայացնում ենք «Լիդիան Արմենիայի» հայտարարությունը՝ «ՀՀ վարչապետը մարտի…
«Լիդիան Արմենիան» ընկերությունը հայտատարություն է տարածել Ամուլսարի ծրագրի վերաբերյալ
«Լիդիան Արմենիան» հայտարարություն է տարածել․ «ՀՀ վարչապետը մարտի 12-ին հայտարարեց, որ Կառավարությունը նպատակ ունի Ամուլսարի ծրագրի բնապահպանական ազդեցության վերաբերյալ հարցերի նոր փուլ սկսել, և շահագրգիռ կողմերին ներկայացվելու է 154 հարց՝ նրանց մեկնաբանությունները ստանալու համար: Վերջին 21 ամիսների ընթացքում «Լիդիանը» կորցրել է ավելի քան 119 միլիոն ԱՄՆ դոլար, հիմնական ժամանակն ու ռեսուրսները նվիրելով Ամուլսարի ծրագրի առնվազն…
Նիկոլ Փաշինյանը Ամուլսար տանող ճանապարհին հանդիպել է ջերմուկցիների հետ
Նիկոլ Փաշինյանը Ամուլսար տանող ճանապարհին հանդիպում է ունեցել Ջերմուկի բնակիչների հետ, որի ժամանակ Ամուլսարի հանքի խնդրով քննարկում է ընթացել բնակիչների և վարչապետի միջև: Քաղաքացիները խոսելով հանքավայրի ռիսկերի մասին՝ ևս մեկ անգամ ընդգծեցին հանքավայրին դեմ լինելը: Նիկոլ Փաշինյանն էլ պնդեց, որ հանքը չի շահագործվի եթե ռիսկերն անկառավարելի լինեն, սակայն շեշտեց, որ հակառակ դեպքում հանքը պետք է…
Օֆշորային հանքահենները վերջին փրփուրներից են բռնվել. Լևոն Գալստյան
ՀԲՃ անդամ Լևոն Գալստյանըն իր Facebook-ի էջում գրել է. «Կոմայի մեջ գտնվող օֆշորային հանքահենները վերջին փրփուրներից են հիմա էլ ուզում բռվեն։ Երևի տեսան միջազգային արբիտրաժով վախեցնելը չի անցնում, ինչ-որ արտերկրի անհայտ հայազգի բաժնետերերի դիմումներով են ուզում վախեցնել ՀՀ քաղաքացիներին։ Հիմա էլ որքան հասկացա սպառնում են դիմել Մարդու իրավուննքերի Եվրոպական դատարան, թե բա պետությունը չի կատարել…
«Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները դատի են տվել կառավարությանը
Այսօր՝ մարտի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Լիդիան Արմենիա» կազմակերպության ներկայացուցիչ Լիանա Հովեսփյանը նշել է, որ անցած շաբաթվա ընթացքում մի շարք աշխատողներով դատի են տվել ՀՀ կառավարությանը. «Մոտ 300 աշխատողից այսօր մնացել է 15-20 աշխատող: Տարբեր ստուգումներ են կատարվել, որ մեր իրավունքները վերականգնվեն, կարողանանք աշխատել, սակայն ոչ մի լուծում մինչ այս պահը չի տրվել: Կառավարությունն…
Ձկան օրինական որս ենք թույլ տալու․ Էրիկ Գրիգորյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը վստահեցնում է, որ մինչև տարեվերջ օրենսդրական փաթեթ կընդունվի, որով կհստակեցվի ձկան որսը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե սիգը ապօրինի կերպով շարունակում են վաճառել, մինչդեռ հեղափոխություն է եղել, և այն չի ազդել այդ ոլորտի վրա։ «Սիգի հետ կապված խնդիրները խրոնիկ են, մարդիկ, որոնք աշխատում…
ՀԲՃ-ն նամակ է ուղարկել Օնտարիոյի դատարան՝ Լիդիանի ցուցմունքներում խեղաթյուրումների վերաբերյալ
Փետրվարի 28-ին Հայկական բնապահպանական ճակատի մի շարք անդամներ գրություն են ուղարկել Օնտարիոյի արդարադատության գերագույն դատարանի սնանկության գործերով դատավոր Ջեֆրի Բ. Մորավեցին, որը քննում է Լիդիան ընկերությունների խմբի՝ սնանկությունից պաշտպանվելու գործը, ինչպես նաև այս գործով սնանկության «մոնիտոր» (կառավարիչ) ճանաչված Alvarez & Marsal ընկերությանը: Այս առնչությամբ ՀԲՃ-ի տարածած հայտարարությունում նաև ասվում է. ««Լիդիան ընկերությունների խումբը օտարերկրյա մի…
Վարչական դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիայի» հայցը․ հայտարարություն
«Լիդիան Ինթերնյշնլ Լիմիթիդ» ընկերության տարածած հաղորդագրության համաձայն 2020թ. փետրվարի 26-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիայի» հայցը և անվավեր է ճանաչել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 24.08.2018թ. թիվ 30 ստուգման ակտում նշված 10 կետերից 8-ը: Հիշեցնենք, որ Ամուլսարի ծրագրում 2018 թ. ստուգումների արդյունքում ըստ Տեսչական մարմնի «Լիդիան Արմենիան» խախտել էր ՀՀ օրենսդրության 10…
Լիդիանը հեռացվեց Տորոնտոյի ֆոնդային բորսայի ցուցակներից
2020թ-ի փետրվարի 5-ին Լիդիանը հեռացվեց Տորոնտոյի ֆոնդային բորսայի ցուցակներից վերջինիս պահանջներին չհամապատասխանելու պատճառով: Այս մասին տեղեկանում ենք Change.org կայքից։ «Սա շատ էական միջանկյալ հաղթանակ է, որին հասել ենք բոլորիս ջանքերով: Այս հաջողությանը հասնելու համար հատկապես կարևոր է եղել Ամուլսար տանող ճանապարհների արդեն 17 ամիս շարունակվող շրջափակումը և Ջերմուկ համայնքի բնակիչների հստակ դիրքորոշումն՝ ընդդեմ հանքի»,-նշված է…
Ամուլսար լեռան վրա Հայաստանի համար նոր տեսակ է հայտնաբերվել
Կենդանաբան Վասիլ Անանյանը 2019թ.-ի ընթացքում իր կատարած ուսումնասիրությունների արդյունքում ուշագրավ արդյունքներ է գրանցել. Վերջինս Հայաստանի կենդանական աշխարհի համար երկու նոր տեսակ է հայտնաբերել: «Հայաստանի համար նոր տեսակ՝ Aeshna juncea: Հայտնաբերվել է (2018) 2019 թ. Ամուլսար լեռան վրա: Սա հազվագյուտ եւ փոքրաքանակ սառցային շրջանի վերապրուկ է Հայաստանում»,- լուսանկարներին կից գրել է նա: Հայաստանի համար մյուս նոր…
«Լիդիան»-ը ներկայացրել է հնագիտական աշխատանքների արդյունքը
«Լիդիան Արմենիա» ընկերությունը՝ հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի առաջիկա նիստին ընդառաջ, ներկայացնում է «Լիդիանի» կողմից Ամուլսարի տարածքում տարիներ տևած ելակետային տվյալների հավաքագրման, պեղումների ու պատասխանատու աշխատանքի արդյունքները: Ըստ մամուլի հրապարակումներից մեկի` հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջիկա նիստին քննարկվելու են ներդրումներից բացի Ամուլսարում հնագիտական աշխատանքների արդյունքները: Իսկ հանձնաժողովի նախագահը…
Ա՛յ, եթե փակած չլինեին, ապա վաղուց սարը կռծած կլինեին հանքահենները․ Լևոն Գալստյան
Բնապահպան Լևոն Գալստյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Բայց ճշմարտություն է ասվել Կապանում, որ Ամուլսարում լեռան ճանապարհները փակողներն են մեղավոր այդ խնդրի չլուծված լինելու համար։ Ա՛յ, եթե փակած չլինեին 2018թ-ի հունիսի 22-ից առ այսօր, ապա վաղուց սարը կռծած կլինեին հանքահենները, եղած-չեղածը լցրած կլինեին շրջակայքում ու էլ ոչ մի խնդիր չէր լինի այսօր՝ հերն էլ անիծած,…
Վարչապետը մինչ օրս Ամուլսարի իրավիճակին ճիշտ չի տեղեկացված․ Շիրակ Բունիաթյան
«Չնայած շուրջ երկու տարի է Ամուլսարի տարածքում և նրա շուրջ ակտիվ պայքար է մղվում ժողովրդի կողմից, բայց վարչապետը մինչ օրս իրավիճակին ճիշտ չի տեղեկացված: Այս մասին Facebook-ի իր էջում գրառել է Ջերմուկի բնակիչ բնապահպան Շիրակ Բունիաթյանը: «Ուզում եմ անդրադառնալ Ամուլսարի խնդրին, վարչապետի անդրադարձին։ Ես չգիտեմ թե ո՞վ կամ ովքե՞ր են նրան զեկուցում Ամուլսարի շուրջ ստեղծված…
Ամուլսարի շահագործումը կարող է տորպեդահարել Ջերմուկում զբոսաշրջությունը․ Զոհրաբյան
Ամուլսարի հանքի շահագործումը կարող է տորպեդահարել Ջերմուկում զբոսաշրջությունը: Այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ Ջերմուկի բնակիչների հետ վերջերս տեղի ունեցած շփման ժամանակ նա ևս մեկ անգամ համոզվել է, որ նրանք ոչ մի պարագայում չեն պատրաստվում նահանջել և «Լիդիան Արմենիային» թույլ չեն տա վերականգնել Ամուլսարի հանքի շահագործումը: «Նրանք բոլոր դիտակետերում…











