Այս պահին Ադրբեջանում կան գերիներ
Այս պահին Ադրբեջանում կան գերիներ, որոնց մեծ մասը Շիրակի մարզից են՝ Գյումրիից․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն առաջիկայում Ադրբեջանի հայատյացության դրսևորումների փաստերը ներկայացնող արտահերթ զեկույց կներկայացնի։ Այս մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Քրիստիննե Գրիգորյանը։ «Առաջիկայում կհրապարակենք արտահերթ զեկույց՝ վերադարձած 17 ռազմագերիների հետ մեր անհատական հարցազրույցների հիման վրա՝ ներկայացնելով Ադրբեջանում հայատյացության դրսևորումների փաստերը: Զեկույցը կներկայացվի միջազգային հանրությանը: Այս աշխատանքները չպետք է կանգնեն։ Ադրբեջանում, բացի հաստատված գերիներից,…

