Անգլիայի գավաթ
Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի զույգերը հայտնի են
Կայացել է Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի զույգերի վիճակահանությունը: «Շեֆիլդ Յունայթեդը» կխաղա «Արսենալի» հետ, «Նյուքասլը» «Մանչեսթեր Սիթիի» հետ, «Լեսթերը» «Չելսիի» հետ: «Նորվիչ Սիթին» կհանդիպի «Դերբի»-«Մանչեսթեր Յունայթեդ» զույգի հաղթողի հետ: «Շեֆիլդ Յունայթեդը» – «Արսենալ» «Նյուքասլ» – «Մանչեսթեր Սիթի» «Լեսթեր» – «Չելսի» «Նորվիչ Սիթի» – «Դերբի»/«Մանչեսթեր Յունայթեդ»
Լիվերպուլը պարտություն կրեց Չելսիից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեկնարկել է Անգլիայի գավաթի խաղարկությունում 1/8 եզրափակիչը: Կենտրոնական խաղում միմյանց դեմ մրցեցին «Չելսին» ու «Լիվերպուլը»: Կլոպը դաշտ դուրս չէր բերել հիմնական կազմը՝ հաշվի առնելով առաջիկայում ՉԼ-ում կայանալիք կարևորագույն խաղը: Լեմպարդի թիմը լավ հանդիպում անցկացրեց՝ հաղթանակ տանելով 2-0 հաշվով: Հաշիվը բացեց Վիլիանը առաջին խաղակեսի 13-րդ րոպեին, իսկ 64-րդ րոպեին Բարկլին կրկնապատկեց իր թիմի առավելությունը: «Լիվերպուլը» վերջին…
Լեմպարդը հայտնել է՝ ով է լինելու Չելսիի դարպասապահը Լիվերպուլի դեմ խաղում
Ո՞վ է պաշպտանելու Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում կայանալիք «Չելսի»-ի դարպասը «Լիվերպուլ»-ի դեմ առաջիկա խաղում։ Այս մասին խոսել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը։ «Խաղալու՞ է արդյոք Կեպան վաղը։ Այո՛, նա պրոֆեսիոնալ է ու լավ է աշխատել մարզումներին»,-ասել է Լեմպարդը։ Այս մասին հաղորդում է Standart-ը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ մի քանի խաղերում «Չելսի»-ի դարպասը…
Գվարդիոլան օգնել է Սիթիին հաղթել բոլոր եզրափակիչներում
Անգլիական լիգայի Գավաթի եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» 2:1 հաշվով հաղթանակ է տարել «Ասթոն Վիլա»-ի նկատմամբ և նվաճել հերթական տիտղոսը: Այսպիսով, «Սիթին» հաղթել է բոլոր եզրափակիչներում Գվարդիոլայի օրոք: Գվարդիոլայի` անգլիական ակումբում աշխատելու ողջ ժամանակաշրջանում «Մանչեսթեր Սիթին» 6 անգամ դուրս է եկել մրցաշարերի եզրափակիչ ու բոլոր դեպքերում հաջողության հասել: «Մանչեսթեր Սիթին» երեք անգամ նվաճել է լիգայի Գավաթը (2018,…
Հայտնի է՝ ով է խաղալու Լիվերպուլի հետ Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչում
Անգլիայի Գավաթի խաղարկության չորրորդ փուլի ավարտից հետո հայտնի են դարձել 1/8 եզրափակչի բոլոր զույգերը՝ «Չելսի»-«Լիվերպուլ» «Շեֆիլդ Ուենսդեյ»-«Մանչեսթեր Սիթի» «Ռեդինգ»-«Շեֆիլդ Յունայթեդ» «Վեսթ Բրոմվիչ»-«Նյուքասլ» «Լեսթեր»-«Բիրմինգհեմ» «Դերբի Քաունթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» «Տոտենհեմ»-«Նորվիչ» «Պորտսմուտ»-«Արսենալ» Այս փուլի հանդիպումները տեղի կունենան մարտի 2-ից 5-ը: Մրցաշարի գործող չեմպիոնը «Մանչեսթեր Սիթին» է, որը 2019 թվականի եզրափակչում հաղթել է «Ուոթֆորդին» 6:0 հաշվով:
Լիվերպուլը Շրուսբեր Թաունին հաղթել է ակումբի պատմության ամենաերիտասարդ կազմով
Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում միմյանց դեմ մրցեցին «Լիվերպուլը» և «Շրուսբեր Թաունը»։ Պատասխան խաղում լիվերպուլցիները 1:0 հաշվով հաղթանակ տարան: Այս դիմակայության առաջին խաղը տեղի է ունեցել հունվարի 26-ին և ավարտվել ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Այդ խաղում «Լիվերպուլը» հայտավորել էր ակումբի պատմության ամենաերիտասարդ մեկնարկային կազմը․ խաղացողների միջին տարիքը 19-ն էր: https://www.instagram.com/p/B8J71ZUlkdR/?utm_source=ig_embed
Արսենալը հաղթանակ տարավ Բորնմութի նկատմամբ․ Անգլիայի գավաթ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անգլիայի Գավաթի (FA Cup) խաղարկության 1/16 եզրափակչի շրջանակներում «Բորնմութը» խաղացել է «Արսենալ»-ի հետ։ հանդիպումն ավարտվել է Արսենալի հաղթանակով՝ 1:2 հաշվով։ Խաղի հաշիվը 5-րդ րոպեին բացել է Սական, իսկ 26-րդ րոպեին Նկետիան «Արսենալ»-ի երկրորդ գոլն է հեղինակել: Ավելացված 4-րդ րոպեին Սարիջը կրճատել է հաշվի տարբերությունը: Միկել Արտետայի գլխավորած թիմը դուրս է եկել Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ:…
Լիվերպուլի 96 երկրպագուների սպանության մեղադրանքով ձերբակալված անձը կրկին արդարացվեց
Մեծ Բրիտանիայի Հարավային Յորքշիր շրջանի ոստիկանության նախկին պետ Դևիդ Դակենֆիլդն անմեղ է ճանաչվել «Հիլսբորո» մարզադաշտում տեղի ունեցած դժբախտ պատահարի գործով: Հիշեցնենք՝ այս ողբերգական դեպքը տեղի էր ունեցել 1989 թվականին, Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ խաղի ժամանակ: «Նոթինհեմ Ֆորեսթ»-«Լիվերպուլ» խաղի ընթացքում սկսվել էր մասայական հրմշտոց, որի հետևանքով զոհվել էր 96 մարդ, վնասվածքներ են ստացել 760-ը: Երկրպագուների մեծ…
30 միլիոն եվրո Դավիդ Սիլվայի համա՞ր. չափազանց փոքրիկ է, շատ դանդաղաշարժ ու նույնիսկ չգիտի իր դիրքը. Հարտ
Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարտը խոսել է այն մասին, որ անձամբ ինքն ու ամբողջ թիմի անձնակազմը խիստ զարմացել են, երբ ակումբը պայմանագիր է կնքել Դավիդ Սիլվայի հետ։ 2010-ի ամռանը, երբ Աշխարհի գավաթն էր անցկացվում Հարավային Աֆրիկայում, «Մանչեսթեր Սիթին» անակնկալ քայլ կատարեց Դավիդ Սիլվայի համար ՝ վճարելով 33 միլիոն եվրո։ Հարտը համոզված է,…
Արսենալի մարզիչը անդրադարձել է Մանչեսթեր Յունայթեդից կրած պարտությանը
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին խոսել է Անգլիայի Գավաթում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտության մասին (1:3). «Նրանք մահացու արդյունավետություն ունեին 90 րոպեների ընթացքում: Մենք նույնպես գոլային պահեր ունեինք, սակայն չկարողացանք դրանք հաջող իրացնել: Ահա և արդյունքը: Մեր խաղային ծրագիրն աշխատեց: Մենք ճնշում էինք մրցակցին, ունեինք պահեր, սակայն երկրորդ խաղակեսում ռիսկի դիմեցինք: Տղաները լավ աշխատանք կատարեցին հաղթանակի…
Արսենալը դուրս մնաց գավաթի խաղարկությունից
Լոնդոնի «Արսենալ»-ը դուրս մնաց Անգլիայի գավաթի խաղարկությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Արսենալ»-ը ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: «Կարմիր սատանանները» Ալեքսիս Սանչեսի, Ջեսի Լինգարդի և Անտոնի Մարտիալի խփած գոլերի շնորհիվ հաղթեցին 1:3 հաշվով: «Զինագործներից» մեկ գնդակը խփեց Օբամեյանգը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռևս չի հայտավորվում «Արսենալ»-ի կազմում, քանի որ վերականգնվում է վնասվածքից:
Մխիթարյանը բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի»
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց է թողնելու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ կայանալիք առաջիկա խաղը: Այս մասին գրում են անգլիական սպորտային էջերը: Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի նաև այս խաղը: Նշվում է նաև, որ հայ կիսապաշտպանը «զինագործներին» կօգնի միայն հունվարի 29-ին կայանալիք, ԱՊԼ-ի 24-րդ տուրի «Քարդիֆ Սիթի»-ի դեմ խաղում: Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Անգլիայի…
Անգլիայի գավաթ. Արսենալ – Մանչեստեր Յունայթեդ
Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկությունում անց է կացվել 1/16 եզրափակչի վիճակահանությունը: Վիճակահանության արդյունքում Լոնդոնի «Արսենալ»-ը կմրցի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ: Մյուս զույգերը կազմել են՝ «Մանչեսթեր Սիթի»-«Բարնլին», «Չելսի»-«Շեֆիլդ»/«Լուտոն», «Տոտենհեմ»-«Քրիսթալ Փելաս», «Սուոնսի»-«Ջիլինգհեմ»,«Ուիմբլդոն»-«Վեսթ Հեմ», «Սթոկ»/«Շրեսբուրի»-«Վուլվզ», «Միլուոլ»-«Էվերթոն», «Բրայթոն»-«Վեսթ Բրոմվիչ», «Աքրինգտոն»-«Դերբի»/«Սաութհեմփթոն», «Դոնկաստեր»-«Օլդհեմ Աթլետիկ», «Նյուքասլ»/«Բլքեբեռն»-«Ուոթֆորդ», «Միդլսբրո»-«Նյուպորտ», «Բարնետ»-«Բրենտֆորդ», «Պորտսմուրտ»-ՔՊՌ, «Բրիստոլ»-«Բոլտոն»: «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը» միմյանց հետ կմրցեն հունվարի 26-ին:













