Անդորրա
Փաշինյանը շնորհավորել է Անդորրայի վարչապետին
Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անդորրայի Իշխանապետության վարչապետ Չավիեր Էսպոտ Սամորային՝ ազգային տոնի առիթով, հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Անդորրայի ժողովրդին Անդորրայի Իշխանապետության ազգային տոնի՝ կույս Մերիչելի օրվա կապակցությամբ: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ աշխատանքային բեղուն գործունեություն և նորանոր հաջողություններ, իսկ Անդորրայի բարեկամ…
Նախագահը ՀՀ դեսպաններ է նշանակել Մոնակոյում, Անդորրայում և Ֆիլիպեններում
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մի քանի հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն Հայաստանի դեսպաններ են նշանակվել Մոնակոյում, Անդորրայում և Ֆիլիպեններում։ Ստորև ներկայացնում ենք համապատասխան հրամագրերը, որոնք հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ ՏՈԼՄԱՋՅԱՆԻՆ, համատեղության կարգով,…
Զավեշտալի շփոթմունքի պատճառով Ֆրանսիա-Ալբանիա խաղը 10 րոպե ուշ է մեկնարկել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երեկ տեղի ունեցած Ֆրանսիա-Ալբանիա խաղի ընթացքում զավեշտալի իրավիճակ է ստեղծվել։ Հանդիպման մեկնարկից առաջ Ալբանիայի օրհներգի փոխարեն մարզադաշտում հնչել է Անդորրայի օրհներգը։ Հաղորդավարը ներողություն է խնդրել՝ նշելով, որ Ալբանիան շփոթել է Անդորրայի հետ։ Միջադեպի հետևանքով խաղը 10 րոպե ուշ է սկսվել, որոբհետև Ալբանիայի հավաքականի խաղացողները պնդել են, որ առանց օրհներգի հնչելու չեն սկսի խաղալ։ Organisers played…
Պիկեն երկրպագուների ֆավորիտն է Բարսելոնայի հաջորդ ղեկավարի պաշտոնում
AS-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կատալոնացի երկրպագուների ֆավորիտն է ակումբի հաջորդ ղեկավարի պաշտոնում: Կատալոնական ակումբի ներկայիս նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն կավարտի իր պաշտոնավարումը 2021 թվականին: Աղբյուրի տվյալներով՝ 32-ամյա Պիկեի թիմում կարող են հայտնվել նախկին թիմակիցներ Չավին ու Կառլես Պույոլը: Պույոլը կարող է զբաղեցնել մարզական տնօրենի, իսկ Չավիին երկրպագուները տեսնում են գլխավոր մարզչի դերում: Դրա…
Հայաստանի կանանց Մ18 հավաքականը դարձել է չեմպիոն Եվրոպայի C դիվիզիոնում
Անդորրայում այսօր կայացավ կանանց Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնության եզրափակիչ փուլը: Եզրափակչում մեր հավաքականը մրցեց Մալթայի հավաքականի հետ: Խաղն ավարտվեց մեր բասկետբոլիստուհիների հաղթանակով՝ 79:73 հաշվով: Հիշեցնենք, որ նախորդ խաղում մեր աղջիկները հաղթել էին Մոլդովայի ընտրանուն՝ 91-60 հաշվով:
Ինիեստան կարող է համալրել Պիկեին պատկանող թիմի կազմը. Mundo Deportivo
«Վիսել Կոբե»-ի կիսապաշտպան Անդրես Ինիեստան կարող է վերադառնալ Եվրոպա: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի ընտանիքին Ճապոնիայում կյանքը դուր չի գալիս: Ուստի, Անդրեսը կարող է փոխել ակումբային գրանցումը: Հնարավոր է, որ կիսապաշտպանը տեղափոխվի իսպանական «Անդորրա», որն առաջիկա մրցաշրջանից հանդես է գալու Սեկունդա Բ-ում: Հիշեցնենք, որ «Անդորրայի» սեփականատերը «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն է:…
Մ18 Եվրոպայի առաջնություն․ Հայ բասկետբոլիստների մրցակիցը ալբանացիներն էին
Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց Մ18 տարեկանների հավաքականը պարտվեց Անդորրայում անցկացվող Եվրոպայի C դիվիզիոնի երկրորդ խաղում: Հայ բասկետբոլիստները 57:77 հաշվով զիջեցին ալբանացիներին: Հիշեցնենք, որ խմբային փուլի առաջին խաղում Արեգ Վաթյանի սաները 81:82 հաշվով պարտվել էին Մալթային: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։
Մ18 Եվրոպայի առաջնություն․ Հայաստանը մրցեց Մալթայի հետ
Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականը ցավալի պարտություն կրեց Անդորրայում անցկացվող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության առաջին խաղում: Խմբային փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականի մրցակիցը Մալթայի ընտրանին էր։ Արեգ Վաթյանի գլխավորած թիմը պարտվեց 81։82 հաշվով։ Հայաստանի հավաքականը հուլիսի 29-ին կմրցի Ալբանիայի, հուլիսի 30-ին՝ Ջիբրալթարի, հուլիսի 31-ին՝ Սան Մարինոյի ընտրանիների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական…