Նախագահը ՀՀ դեսպաններ է նշանակել Մոնակոյում, Անդորրայում և Ֆիլիպեններում

Ամենադիտվածներ

Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Նուբար Աֆեյանի հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մի քանի հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն Հայաստանի դեսպաններ են նշանակվել Մոնակոյում, Անդորրայում և Ֆիլիպեններում։

Ստորև ներկայացնում ենք համապատասխան հրամագրերը, որոնք հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ ՏՈԼՄԱՋՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Մոնակոյի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ)»։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր ԿԱՐՄԻՐՇԱԼՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Անդորրայի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ)»:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ ԿԱԺՈՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)»:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ