ԱՆդրանիկ Ավետիսյան
Անդրանիկ Ավետիսյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել ԵԱ եզրափակիչ
Բուլղարիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում 55 կգ քաշային Անդրանիկ Ավետիսյանը կիսաեզրափակչում 12:5 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշի Սուբխան Սաֆարլիին և անցել եզրափակիչ, որտեղ կմրցի վրացի Թամազ Սուլամանիձեի հետ։ 1/8 եզրափակչում Անդրանիկը 14-3 հաշվով հաղթել էր ռուսաստանցի Անզոր Մաժիդովին, իսկ 1/4-ում 10-0 հաշվով ռումինացի Բենջամին Բոյջֆեին։
Հայ պատանի ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ եզրափակիչ
Շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ ըմբիշներ։ Նրանցից 55 կիլոգրամ քաշային Անդրանիկ Ավետիսյանը կիսաեզրափակչում ուժերը չափեց Ադրբեջանը ներկայացնող Սուբհան Սաֆարլիի հետ։ Արդյունքում՝ Ավետիսյանը 12-5 հաշվով հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ ու դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։ Եզրափակչում նրա մրցակիցը լինելու է վրաց ըմբիշ Տամազի Սուլամանիձեն։
Բոլոր մեդալները մեր պատանիներինն են. ԿԳՄՍ
Բոլոր մեդալները մեր պատանիներինն են: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Գրառումից տեղեկանում ենք, որ Լեհաստանում ընթացող ըմբշամարտի դպրոցականների Եվրոպայի առաջնության արդյունքում Արեն Իսրայելյանը դարձել է ոսկե մեդալակիր, Անդրանիկ Ավետիսյանն՝ ածաթե, իսկ Սարգիս Բեգոյանը՝ բրոնզե: Նշենք, որ հայկական ազատ ոճի ըմբշմարատի պատմության մեջ առաջին անգամ 1 տարում հայ…



