Անդրեաս Նորլեն
Սեպեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Շվեդիայի Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ և անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին: «Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ հետաքրքիր զրույց ունեցանք: Փաստեցի, որ Հայաստանը խորհրդարանական համագործակցության շրջանակում կարևորում է նաև երկու երկրների օրենսդիր կառույցներում ընդգրկված կուսակցությունների միջև աշխատանքային կապերը: Խոսելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձևաչափում…
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեսակապով զրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ, հայտնում են ԱԺ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Նորլենը շնորհակալություն է հայտնել Միրզոյանին իրեն ուղղված նամակի համար։ Նա նշել է, որ համավարակով ստեղծված այս իրավիճակի պայմաններում կարևոր է պահպանել շփումները խորհրդարանների միջև։ Նրանք տեղեկություններ են փոխանակել համավարակի դեմ երկու…
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր Facebook-յան էջում գրել է․ «Ավարտվեց Շվեդիայի խորհրդարանի նախագահ Անդրեաս Նորլենի պաշտոնական այցը Հայաստան։ Ուրախ էի Հայաստանում ընդունել իմ գործընկերոջը և նրան ուղեկցող խորհրդարանի երեք փոխնախագահներին ու բոլոր ֆրակցիաների ղեկավարներին, ծանոթացնել նրանց մեր մշակույթին ու պատմությանը։ Մեր երկրում տեղի ունեցած ժողովրդավարական հեղափոխությունից հետո Շվեդիան անկեղծ հետաքրքրություն ցուցաբերեց մեր երկրի նկատմամբ…
Օգոստոսի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց պաշտոնական այցով Երևանում գտնվող Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին Հայաստանում՝ նախարար Մնացականյանը գոհունակություն հայտնեց հայ-շվեդական հարաբերություններում առկա դինամիկայի առնչությամբ՝ ընդգծելով, որ պարբերաբար տեղի ունեցող բարձրաստիճան այցելությունները և հանդիպումները, ինչպես նաև Շվեդիայի խորհրդարանի նման ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան ևս մեկ վկայություն են այն կարևորության,…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության խորհրդարանի՝ Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Պատվիրակության կազմում են Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակները և բոլոր խմբակցությունների ղեկավարները: ՀՀ վարչապետն առանձնազրույց է ունեցել Շվեդիայի խորհրդարանի խոսնակի հետ, ապա կայացել է ընդլայնված կազմով հանդիպումը պատվիրակության անդամների հետ: Քննարկվել են Հայաստան-Շվեդիա հարաբերությունների օրակարգին…
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն օգոստոսի 26-ին ընդունել է իր հրավերով Հայաստանում գտնվող Շվեդիայի Թագավորության Րիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենին: Ողջունելով գործընկերոջը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ դեռեւս թարմ են տպավորությունները հունիսին Շվեդիա կատարած պաշտոնական այցից, որի ընթացքում տեղի ունեցած հանդիպումները նոր էջ բացեցին հայ-շվեդական երկկողմ հարաբերություններում: Հայաստանի խորհրդարանի խոսնակը հավելել է, որ մեծ…
Օգոստոսի 26-28-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Շվեդիայի Րիկսդագի ղեկավար Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են նաև խորհրդարանի փոխխոսնակները և բոլոր խմբակցությունների ղեկավարները: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդի և ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկաման խմբի անդամների հետ: Այս մասին տեղեկացնում…