Անդրեա Վիկտորին
Լվացքի օր՝ Երևանում. Անդրեա Վիկտորինը լուսանկար է հրապարակել
Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինը թվիթերյան իր միկրոբլոգում Երևանից լուսանկար է հրապարակել և գրել․ «Լվացքի օր՝ Երևանում. սիրելի տեսարանն իմ գրասենյակի պատուհանից»,- նշել է նա: Washing Day in Yerevan! My favorite view from my office window. pic.twitter.com/59qsVYLzD5 — andrea wiktorin (@awiktorin) May 27, 2022
Ժամանակակից ռենտգեն սարք` Գորիսի բժշկական կենտրոնին
Եվրոպայի օրվա շրջանակում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ոչ վարակիչ հիվանդությունների ծրագրերի ղեկավար Հենրիկ Խաչատրյանի հետ այցելել է Գորիսի բժշկական կենտրոն: Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարի խթանման նպատակով Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակը կենտրոնին նվիրաբերել է ժամանակակից ռենտգեն սարք` որպես ԵՄ աջակցության ավելի մեծ…
Կարևորվել է ԵՄ գործունեությունը ՀՀ-ում․ Խաչատրյանն ընդունել է Վիկտորինին
ՀՀ ֆինանսերի նախարարությունը հայտնել է, որ Տիգրան Խաչատրյանն այսօր՝ մայիսի 4-ին, հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: «Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը: Տիգրան Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է ԵՄ գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև ներկայացրել է ՀՀ-ում մակրոտնտեսական ներկա իրավիճակը և անդրադարձել տարածաշրջանային զարգացումների համատեքստում…
Հայաստանում ԵՄ դեսպանն այց է կատարել Զինվորի տուն
Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինն այցելել է Զինվորի տուն վերականգնողական կենտրոն: Այս մասին տեղեկանում ենք Զինվորի տան Facebook-ի էջից։ ՊՆ-ն մեկնաբանել է՝ Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորքերի հետքաշման մասին լուրը Որևէ պաշտոնատար անձ չկրակելու հրաման չի տվել․ ՊՆ փոխնախարար «Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը ԵՄ դեսպանին ծանոթացրին տղաների բուժման, վերականգնման…
Տիգրան Խաչատրյանը և Անդրեա Վիկտորինը քննարկել են Եվրոպական միության տրամադրած ներդրումային ծրագրերը
Սեպտեմբերի 9-ին ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկանում ենք, որ նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ սեպտեմբերի 9-ին հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, ինչպես նաեւ հանրային ֆինանսների կառավարման համակարգի ներդրումն ու բարեփոխումների ռազմավարությունը: Նախարարն իր խոսքում բարձր է գնահատել…
ՀՀ-ում ԵՄ դեսպանը բոլոր կողմերին կոչ է արել նպաստել ընտրությունների խաղաղ անցկացմանը
ՀՀ-ում ԵՄ դեսպանությունից հայտնում են, որ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի նախաձեռնությամբ 2021-ի հունիսի 17-ին ՝ ՄԱԶԾ Հայաստանի, «ՕքսիՋեն» Հայաստան հիմնադրամի և երկու տեղական դիտորդական խմբերի ՝ «Ականատես» դիտորդական առաքելության և «Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչները հանդիպել են՝ ընդգծելու Հայաստանում ժողովրդավարական ընտրական գործընթացների ամրապնդման գործում ԵՄ կարևոր ներդրումները: Կազմակերպությունները ԵՄ ընտրական ֆինանսավորման հիմնական շահառուներն են․ նրանք տրամադրում են տեխնիկական…
Վահե Ղազարյանը տեսակապով զրույց է ունեցել ՀՀ-ում ԵՄ դեսպանի հետ ()
ՀՀ ոստիկանության կայքից տեղեկանում ենք, որ Վահե Ղազարյանը տեսակապով զրույց է ունեցել ՀՀ-ում ԵՄ դեսպանի հետ: «Հուլիսի 21-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանը տեսակապի միջոցով զրույց ունեցավ Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Տիկին դեսպանը, ողջունելով Վահե Ղազարյանին, շնորհավորեց ոստիկանության պետի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Անդրեա Վիկտորինը շնորհակալություն հայտնեց ոստիկանությանը` համավարակի դեմ իրավապահների գերազանց ծառայության համար:…
ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:
Քայլեր` աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի զարգացման ուղղությամբ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինն այսօր ներկա են գտնվել «Համագործակցության խթանում՝ հանուն մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորություններ» ծրագրի մեկնարկին: Ողջույնի խոսքում նախարարը նշել է, որ միջին մասնագիտական կրթության ոլորտի բարելավումը կարևոր է աշխատաշուկայի զարգացման և պահանջարկի բավարարման տեսակետից:…
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ՝ հոկտեմբերի 24-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին: ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, ողջունելով ԵՄ դեսպանին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հայաստանի համար այս կարևոր բարեփոխումների ժամանակաշրջանում Եվրոպական միության հետ համագործակցությունը էական նշանակություն ունի. հեղափոխությունից հետո ԵՄ-ն մեր ժողովրդավարական օրակարգի կարևորագույն գործընկերներից է, և Ձեր նշանակումը…
Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ԵՄ դեսպանին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին։ Նախարարն իր խոսքում նշել է․ «Շատ կարևոր է ԵՄ-ի հետ համագործակցությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էկոնոմիկայի նախարարության հետ իրականացվող ծրագրերը կառավարության միջազգային աջակցության պորտֆելում իրականացվող ամենածավալուն և ամենամեծ ազդեցության ծրագրերից են, որոնք ներառում են մեր քաղաքականության առաջնահերթ ուղղություններով…
Արայիկ Հարությունյանն ընդունել է ԵՄ դեսպանին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերն ու համագործակցության նոր ուղղությունները: Դեսպան Անդրեա Վիկտորինը նշել է, որ կրթության ոլորտը ԵՄ-ի առաջնահերթություններից է և իրենք պատրաստ են աջակցել Հայաստանին բարեփոխումների իրականացման ճանապարհին։ Նախարար…
Արևիկ Անափիոսյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը հանդիպել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ փոխնախարարը կարևորել է այն ծրագրերը, որոնք իրականացվում են մեր երկրում եվրոպական գործընկերների…
Խորհրդարանում քննարկվել են Եվրամիության հետ համագործակցության ծրագրեր
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ու ԱԺ պատգամավորները հոկտեմբերի 3-ին հանդիպել են Երևանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակության և Հայաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Անդրեա Վիկտորինի հետ: Արման Եղոյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, պատրաստակամություն է հայտնել աջակցել նորանշանակ…














