անդրեյ բաբիշ
Չեխիայի նախագահը նշանակելու է Անդրեյ Բաբիշին վարչապետ՝ Agrofert-ից հրաժարվելուց հետո
Չեխիայի նախագահ Պետր Պավելը պատրաստվում է վարչապետ նշանակել Անդրեյ Բաբիշին՝ վերջինիս կողմից Agrofert ընկերությունից պաշտոնապես հրաժարվելուց հետո, ինչը ճանապարհ է բացում նոր կոալիցիոն կառավարության ձևավորման համար։
Անդրեյ Բաբիշի վերադարձը՝ Չեխիայի քաղաքականության շրջադարձ
Պոպուլիստ միլիարդատեր և նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշը հաղթանակ տարավ Չեխիայի խորհրդարանական ընտրություններում՝ դրանով հնարավորություն ստեղծելով երկրի արտաքին քաղաքականության և կոալիցիոն գործընթացների վերափոխման համար։
Լեհաստանի և Չեխիայի վարչապետերը շնորհավորել են Փաշինյանին
Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու առթիվ՝ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձներ են հղել Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին և Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Մորավեցկիի շնորհավորանքում մասնավորապես ասված է․ «Լեհաստանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միավորված են բազմադարյա բարեկամության և համագործակցության կապերով: Ես համոզված եմ, որ մեր հարաբերությունները շարունակելու են զարգանալ և…
Հայաստանի և Չեխիայի վարչապետերը քննարկել են երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր
ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ։ Վարչապետը նշել է, որ Չեխիան Հայաստանի լավ գործընկերն է, և Հայաստանը հետաքրքրված է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով համագործակցության խորացմամբ։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի կողմից Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար՝ նշելով,…
Չեխիայի վարչապետի օդանավում կրակոց է հնչել
Czech Radio-ի հաղորդմամբ՝ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի թիկնապահներից մեկը կրակ է բացել վարչապետի օդանավում։ Բայց նշվում է, որ կրակն արձակվել է պատահաբար ու տուժածներ չկան։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել երեկ Բրյուսելի օդանավակայանում, երբ Բաբիշի ինքնաթիռը պատրաստվում էր վերադառնալ Պրահա։





