անկախ Հանրապետություն
Միասնական ուժերով դուրս ենք գալու այս վիճակից, քանի որ անկախ Հայաստանի գոյությունը այլընտրանք չունի․ Ավինյան
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որում նշել է, որ 1918թ. այս օրերին մենք հռչակեցինք մեր առաջին անկախ Հանրապետությունը։ Մեր պատմական հայրենիքում անկախ պետականության` մոտ հազարամյա բացակայությունից հետո դժվարին պայմաններում կրկին հնարավորություն ստացանք աշխարհում ունենալ մեր անկախ ու ինքնիշխան պետությունը։ Պետություն ունենալու մեր իրավունքը վաստակեցինք Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի գոյամարտերում։…

