անհետ կորած

  • Թաիլանդի ռազմանավը շրջվել է, որի հետևանքով անհետ կորել է 31 նավաստի

    Թաիլանդի ռազմանավը շրջվել է, որի հետևանքով անհետ կորել է 31 նավաստի

    Թաիլանդի ռազմածովային նավատորմը հայտնել է, որ 100-ից ավելի անձնակազմ ունեցող ռազմանավը շրջվել և խորտակվել է Թաիլանդի ծոցում փոթորկի ժամանակ, որի հետևանքով  31 նավաստիներ անհետ կորել են: Իշխանությունները հայտնել են, որ փրկել են անձնակազմի 75 անդամներին, սակայն 31-ը դեռևս անհետ կորած են համարվում: «Ավելի քան 12 ժամ է անցել, բայց մենք շարունակում ենք փնտրել»,- BBC-ին հայտնել…

  • Հայտնաբերվել է անհետ կորած համարվող շարքային զինծառայողը

    Հայտնաբերվել է անհետ կորած համարվող շարքային զինծառայողը

    Սեպտեմբերի 27-ին հայտնաբերվել է ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվող շարքային Սամվել Գրիգորիի Անթանյանը: Զինծառայողի առողջական վիճակը բավարար է: Այս մասին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

  • Բանգլադեշում նավի խորտակումից զոհվել է ավելի քան 20 մարդ. կան անհետ կորածներ

    Բանգլադեշում նավի խորտակումից զոհվել է ավելի քան 20 մարդ. կան անհետ կորածներ

    Առնվազն 23 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ անհետ կորել են կիրակի օրը ուղևորներ տեղափոխող նավակի խորտակման հետևանքով, ինչը վերջին ողբերգությունն է Բանգլադեշի ջրային ուղիներում, հայտնում է Reuters լրատվական գորրծակալությունը: Հայտնաբերվել են կանանց և երեխաների մարմիններ, ասել է հյուսիսային Պանչագարհի շրջանի ադմինիստրատոր Ջահուրուլ Իսլամը: «Անհետ կորածներին գտնելու փրկարարական աշխատանքները շարունակվում են»,- ասել է նա։ Իսլամն ասել…

  • ԱՄՆ-ում 10 ուղևորներով ինքնաթիռը ջուրն է ընկել

    ԱՄՆ-ում 10 ուղևորներով ինքնաթիռը ջուրն է ընկել

    ԱՄՆ-ի  Մյութինի Բեյի շրջանում՝ Սիեթլից (Վաշինգտոնի նահանգ) ոչ հեռու, ջուրն է ընկել ջրաինքնաթիռը, որտեղ եղել Է 10 մարդ: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի առափնյա պահպանություն ծառայությունը: «Ծառայությունն զբաղվում է 10 մարդու որոնումներով (ինը չափահաս և մեկ երեխա)»,- ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ նշվել է, որ խոսքը վերաբերում է ութ չափահասերի և երկու անչափահասների: Ըստ…

  • Պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացու մարմինը չի հայտնաբերվել

    Պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացու մարմինը չի հայտնաբերվել

    ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. «Հարգելի՛ գործընկերներ, ինչպես տեղյակ եք, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացուն հայտնաբերելու համար տարվող որոնողական աշխատանքները վերջին մի քանի օրերի ընթացքում իրականացվել են հավանական պայթյունի վայրում, որտեղ, ըստ տեղեկատվության, հավանաբար գտնվել է քաղաքացին։ Պայթյունի էպիկենտրոնում և մերձակա ամբողջ տարածքում իրականացվել են…

  • Անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է

    Անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է

    Անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է։ Մահացած քաղաքացին Գագիկ Կառլենի Կարապետյանն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: «Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու մարմին, բոլորը նույնականացված են»,-գրել է նա։

  • Անհետ կորած համարվող քաղաքացու որոնումները շարունակվում են . ԱԻՆ մամուլի խոսնակ

    Անհետ կորած համարվող քաղաքացու որոնումները շարունակվում են . ԱԻՆ մամուլի խոսնակ

    ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացրել է, որ այսօր ճեպազրույց նախատեսված չէ՝ իրավիճակի փոփոխության բացակայության պատճառով։ «Անհետ կորած համարվող քաղաքացու որոնումները շարունակվում են նույն ինտենսիվությամբ։ Շարունակում ենք աշխատել արտակարգ ռեժիմով, և ցանկացած նոր տեղեկատվության պարագայում կապ կհաստատեմ գործընկերներիս հետ»,- Ֆեյսբուքում գրել է նա։

  • Արևմտյան Չինաստանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 16, անհետ կորած՝ 18 մարդ

    Արևմտյան Չինաստանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 16, անհետ կորած՝ 18 մարդ

    Չինաստանի արևմտյան մասում անձրևը սողանք է առաջացրել, որը փոխել է գետի հունը և հեղեղումներ առաջացրել բնակեցված վայրերում, ինչի հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել, ևս 18-ը համարվում են անհետ կորած, հինգշաբթի հաղորդում են Չինաստանի պետական լրատվամիջոցները: Փրկարարները, որոնք ավելի վաղ հայտնել էին 36 անհետ կորածների մասին, վաղ կեսօրին հայտնաբերել են նրանցից 18-ին, ասվում է CCTV…

  • Սուրմալու առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Սուրմալու առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Օգոստոսի 17-ին, ժամը 12։00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 քմ)։

  • Հայտնի են Սուրմալու առևտրի կենտրոնում անհետ կորած քաղաքացիների անունները

    Հայտնի են Սուրմալու առևտրի կենտրոնում անհետ կորած քաղաքացիների անունները

    ԱԻՆ 911 թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝ 1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․ 2․ Մարատ Շահբազյան 3․ Սիրարփի Խաչատրյան 4․ Մարիամ Խաչատրյան 5․ Հարութ Գարաքյան 6․ Գագիկ Կարապետյան 7․ Արտավազդ Հայրապետյան 8․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․ 9․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․ 10․…

  • Ծնվել է պատերազմում անհետ կորած Պապ Այվազյանի եղբայրը

    Ծնվել է պատերազմում անհետ կորած Պապ Այվազյանի եղբայրը

    Այսօր Էրեբունի բժշկական կենտրոնում ծնվել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Պապ Այվազյանի եղբայրը Պապ Այվազյան կրտսերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Պապի հայրը։ Պապի հայրը՝ Գարիկ Այվազյանն անհետ կորած որդուն ողջ գտնելու հույսը կորցրել է։ Սեփական հետաքննությամբ պարզել է, հատուկ ջոկատային որդին Թալիշ-Մատաղիս հատվածում գլխի շրջանում վիրավորում է ստացել պատերազմի հենց առաջին օրը։…

  • Պատերազմից հետո մինչ օրս անհետ կորած է համարվում 53 հոգի, 33-ը՝ զինծառայող. ԱՀ ՆԳ նախարար

    Պատերազմից հետո մինչ օրս անհետ կորած է համարվում 53 հոգի, 33-ը՝ զինծառայող. ԱՀ ՆԳ նախարար

    Արցախի Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն այսօր՝ հունիսի 29-ին, հերթական հանդիպումն է ունեցել անհետ կորած համարվող զինծառայողների հարազատների հետ, որին մասնակցել են նաև միջգերատեսչական հանձնաժողովի անդամները: Այս մասին հայտնել է Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ ««Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների միություն»…

  • Ֆիլիպիններում արևադարձային փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 167-ի

    Ֆիլիպիններում արևադարձային փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 167-ի

    RIA Novosti-ն փոխանցում է, որ Ֆիլիպիններում «Ագատոն» (միջազգային անվանումը՝ «Մեգի») արևադարձային ցիկլոնի զոհերի թիվը հասել է 167-ի, ևս 110 մարդ համարվում է անհետ կորած։ Տարերային աղետն ընդհանուր առմամբ անդրադարձել է մոտ 2 մլն մարդու վրա։ Այս մասին հայտնի է դառնում Արտակարգ իրավիճակների և տարերային աղետների ռիսկերի հարցերով ազգային խորհրդի հրապարակած տվյալներից: Ցիկլոնը Ֆիլիպիններով անցել է…

  • Մոլորեցրել է անհետ կորած զինվորի մորը և հափշտակել 7000 դոլար․ ԱԱԾ բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Մոլորեցրել է անհետ կորած զինվորի մորը և հափշտակել 7000 դոլար․ ԱԱԾ բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Հ. Մ-ն, տեղեկանալով, որ ժամկետային զինծառայողը, մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, անհետ կորել է, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ վերջինիս մորը հայտնել է, թե իբր արտերկրում, մասնավորապես՝ Չեչենական Հանրապետությունում և Սիրիայի…

  • Չինաստանում ավտոբուս է ընկել գետը․ 13 հոգի անհետ կորած են

    Չինաստանում ավտոբուս է ընկել գետը․ 13 հոգի անհետ կորած են

    Չինաստանի Հեբեյ նահանգում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ 51 աշխատող տեղափոխող ավտոբուսը ընկել է գետը։ Այս մասին հայտնել է CGTN-ն։ Նշվում է, որ փրկարարներին հաջողվել է միայն 38 անձի փրկել, մնացած 13-ը համարվում են անհետ կորած։ Ըստ աղբյուրի՝ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։