Թաիլանդի ռազմանավը շրջվել է, որի հետևանքով անհետ կորել է 31 նավաստի

Ամենադիտվածներ

«Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթին մասնակցելու համար դիմել են 14 քաղաքացի

Թաիլանդի ռազմածովային նավատորմը հայտնել է, որ 100-ից ավելի անձնակազմ ունեցող ռազմանավը շրջվել և խորտակվել է Թաիլանդի ծոցում փոթորկի ժամանակ, որի հետևանքով  31 նավաստիներ անհետ կորել են:

Իշխանությունները հայտնել են, որ փրկել են անձնակազմի 75 անդամներին, սակայն 31-ը դեռևս անհետ կորած են համարվում:

«Ավելի քան 12 ժամ է անցել, բայց մենք շարունակում ենք փնտրել»,- BBC-ին հայտնել է նավատորմի ներկայացուցիչը:

Ռազմածովային ուժերը նաև հետաքննություն են հայտարարել աղետի պատճառների վերաբերյալ։

«Այսպիսի բան գրեթե չի պատահել  պատմության մեջ, հատկապես այն նավի հետ, որը դեռ ակտիվորեն օգտագործվում է», – BBC-ին ասել է ծովակալ Պոգկրոնգ Մոնթարդփալինը:

Թաիլանդի ռազմածովային նավատորմի Twitter-ում տեղադրված նկարներում երևում է, որ նավը խորտակվել է աջ կողմով։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();