անմեղության կանխավարկած

  • Նիկոլ Փաշինյանը կանխորոշել է մեղադրական դատավճռի կայացումը․ Բավրայի մաքսակետի տեսուչի գործով փաստաբաններ

    Նիկոլ Փաշինյանը կանխորոշել է մեղադրական դատավճռի կայացումը․ Բավրայի մաքսակետի տեսուչի գործով փաստաբաններ

    Բավրայի մաքսակետի տեսուչի գործով փաստաբանններ Վահան Հովհաննիսյանը և Սյուզաննա Խչեյանը հանդես են եկել հայտարարությամբ։ Այն ներկայացնում ենք ստորև․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 2020թ․ փետրվարի 6-ին, կառավարության նիստի մեկնարկից առաջ հայտարարել է, որ Բավրայի մաքսատանը բացահայտվել է մաքսանենգության խոշոր դեպք, որում ներգրավված են մաքսայինի մի շարք աշխատակիցներ։ Վարչապետը հայտարարել է, որ «Մարդիկ ապրանքներ են ներկրել կամ…

  • Կխնդրեի հարգել անմեղության կանխավարկածը․ Դավիթ Գրիգորյանը ԲԴԽ-ում է

    Կխնդրեի հարգել անմեղության կանխավարկածը․ Դավիթ Գրիգորյանը ԲԴԽ-ում է

    Քիչ առաջ Բարձրագույն դատական խորհուրդ է եկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը։ Նա լրագրողների հարցերին չի պատասխանել։ Հարցին, թե դատախազությունն ասում է, որ ինքը տվյալներ է կեղծել, պատասխանել է. «Կխնդրեի հարգել անմեղության կանխավարկածը»։ Հիշեցնենք, Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն էր իրականացրել Գրիգորյանի աշխատասենյակում և առգրավել է նրա համակարգիչ։

  • Վերաքննիչ դատարանը կասեցրել է Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման վերաբերյալ գործի վարույթը

    Վերաքննիչ դատարանը կասեցրել է Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման վերաբերյալ գործի վարույթը

    ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա․ Մնացականյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի և ՀՀ Գլխավոր դատախազության բողոքների վերաբերյալ իր վարույթում գտնվող գործով ս․թ․ հունիսի 12-ին որոշում է կայացրել Սահմանադրական դատարան դիմելու և դատական գործի վարույթը կասեցնելու մասին: Այս մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից: Դատարանի վարույթում գտնվող գործը վերաբերում է նախաքննության…

  • Պատգամավորը խախտում է Քոչարյանի անմեղության կանխավարկածը․ Հայկ Ալումյան

    Պատգամավորը խախտում է Քոչարյանի անմեղության կանխավարկածը․ Հայկ Ալումյան

    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն այսօր հատուկ ասուլիս է հրավիրել, որպեսզի իրենց դիրքորոշումն արտահայտի պատգամավոր Հայկ Սարգսյանի գրառման վերաբերյալ, ինչպես նաև հայտարարություն և կոչեր անի պաշտոնատար անձանց։ Ալումյանի խոսքով՝ Սարգսյանի հրապարակումը խախտում է Քոչարյանի անմեղության կանխավարկածը, ինչպես նաև սահմանադրական կարգի տապալման կոչեր է պարունակում, քանի որ քաղաքացիներին կոչ է անում ճնշում գործադրել…

  • Վանեցյանը որևէ խնդիր չի տեսնում, որ Սանասարյանի գործը ԱԱԾ վարույթից տեղափոխվի ՀՔԾ

    Վանեցյանը որևէ խնդիր չի տեսնում, որ Սանասարյանի գործը ԱԱԾ վարույթից տեղափոխվի ՀՔԾ

    Որևէ խնդիր չեմ տեսնում, որ Դավիթ Սանասարյանի գործը Ազգային անվտնագության ծառայության վարույթից տեղափոխվի Հատուկ քննչական ծառայության վարույթ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Տեղյակ եմ, որ պարոն Սանասարյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին՝ խնդրելով տեղափոխել վարույթը ՀՔԾ, և, անկեղծ ասած, որևէ խնդիր չեմ տեսնում այդ տեղափոխման հետ կապված, որովհետև մեկ վայրկյան կասկած…

  • Դավիթ Սանասարյանի կինը հորդորում է հարգել անմեղության կանխավարկածը

    Դավիթ Սանասարյանի կինը հորդորում է հարգել անմեղության կանխավարկածը

    ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի կինը՝ Սոնա Հովհաննիսյանը, իր ֆեյսբուքյան էջում հորդորել է հարգել անմեղության կանխավարկածը. «Մի փոքր անդրադարձ մամուլում պտտվող իմ գրառումների մասին։ Քանի դեռ որոշ պաշտոնատար անձինք շարունակում են խախտել անմեղության կանխավարկածը և անուղղակի կերպով մեղադրում Դավիթ Սանասարյանին, ես շարունակելու եմ պատասխանել նմանատիպ գրառումներով։ Ու թող այսօր Դավիթին չակերտավոր ընկեր համարողները հիշեն, թե ինչպես…

  • Երևանում անհայտ անձը կրակել է ավտոմեքենայի ուղղությամբ. կա մեկ զոհ

    Երևանում անհայտ անձը կրակել է ավտոմեքենայի ուղղությամբ. կա մեկ զոհ

    «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ից ապրիլի 15-ին հաղորդում է ստացվել, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ են տեղափոխվել 1993 և 1996 թվականներին ծնված երկու երիտասարդ: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ 1996 թվականին ծնված երիտասարդը ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում մահացել է: Նույն օրը «Քանաքեռ -Զեյթուն» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ…

  • ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրախախտումների վերաբերյալ ստացվել է 78 հաղորդում

    ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրախախտումների վերաբերյալ ստացվել է 78 հաղորդում

    ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում՝ դեկտեմբերի 11-ի ժամը՝ 11:00-ի դրությամբ, ստացվել է 78 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ, հայտնում է 168.am-ը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ստացված հաղորդումներից 9-ը Երևանում է, 5-ը՝ Սյունիքի, 12-ը՝ Շիրակի,…