Քիչ առաջ Բարձրագույն դատական խորհուրդ է եկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը։ Նա լրագրողների հարցերին չի պատասխանել։
Հարցին, թե դատախազությունն ասում է, որ ինքը տվյալներ է կեղծել, պատասխանել է.
«Կխնդրեի հարգել անմեղության կանխավարկածը»։
Հիշեցնենք, Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն էր իրականացրել Գրիգորյանի աշխատասենյակում և առգրավել է նրա համակարգիչ։
