Անջեյ Կասպշիկ
Թաթոյանը նամակով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Այսօր պաշտոնական նամակով դիմել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին Ադրբեջանից գերիների վերադարձի ու նրանց իրավունքների պաշտպանության հարցով: Նամակում այլ հարցերի թվում արձանագրված է, որ գերիների վերադարձը կամ ազատ արձակումը պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների…
Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի և Անջեյ Կասպշիկի հանդիպումը
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկել է Հայաստանի Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հանդիպումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Բրատիսլավայում անցկացվող ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում մեկնարկեց Հայաստանի ԱԳ նախարար…
Բակո Սահակյանը հանդիպել է Անջեյ Կասպշիկի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 12-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպմանը քննարկվել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի պաշտոնական կայքից։
Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին: Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի ու Ադրբեջանի սահմաններում տիրող իրավիճակին առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության…
Արցախի պաշտպանության նախարարն ընդունել է Անջեյ Կասպշիկին
Օգոստոսի 20-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքների, ադրբեջանական կողմում հայտնված զինծառայողի հետագա ճակատագրի և առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են Արցախի ՊՆ պաշտոնական կայքից։
ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Օմարի լեռնանցքում
Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունն այսօր հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Օմարի լեռնանցքում: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) եւ Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա): Շփման գծի հակառակ կողմից…
Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանն ընդունել է Անջեյ Կասպշիկին
Հուլիսի 24-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրավիճակն ու այն հարցերի համալիրը, որոնք առնչվում են հրադադարի պահպանման ռեժիմի հետագա ամրապնդմանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի ՊՆ պաշտոնական կայքից։
Բակո Սահակյանն ընդունել է Անջեյ Կասպշիկին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 9-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպմանը քննարկվել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում են Արցախի հանրապետության նախագահի պաշտոնական կայքից։
ԵԱՀԿ-ն պլանային դիտարկումներ է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ապրիլի 10-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ասկերանի շրջանի ուղղությամբ, Ակնայից դեպի արևելք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա)…
Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Անջեյ Կասպշիկին
Ապրիլի 9-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի՝ տարածաշրջան կատարած այցի արդյունքներին։ Քննարկվել է նաև Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը։ Այս համատեքստում ընդգծվել է…











