անվտանգության ոլորտ
Ադրբեջանը արգելափակել է մուտքն Արցախ և դադարեցրել գազի մատակարարումը՝ զրկելով այնտեղ բնակվող հայերին սննդի, ջերմության, տաք ջրի և էլեկտրականության հիմնական աղբյուրից՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբիգեյլ Սփանբերգերը: «Մենք պետք է դադարեցնենք Ադրբեջանին անվտանգության ոլորտում օգնություն ցուցաբերելը՝ քաղաքացիական բնակչության դեմ այս ագրեսիան հաշվի առնելով»,- գրել է կոնգրեսականը։
Օգոստոսի 18-ին կառավարության նիստում վարչապետը անդրադարձել է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրում անվտանգության մարտահրավերներին: Վարչապետի խոսքով` որպես Հայաստանի անվտանգության ապահովման առանցքային գործոն առաջինը նշվում է հայոց արդիականացվող բանակը: «Գիտեք, որ Հայաստանում սկսվել և մեծ ծավալով ընթանում է զինված ուժերի բարեփոխման գործընթացը և այս առումով, իհարկե, բանակը, բարեփոխված զինված ուժերը պետք է լինեն մեր արտաքին անվտանգության…
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը մարտի 27-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին: ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են` ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով հյուրընկալվելու համար՝ Ա. Վանեցյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-ամերիկյան փոխգործակցությունն անվտանգության ոլորտում էլ ավելի կակտիվանա…