անօդաչու թռչող սարք
Ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածը Ռումինիային. ՆԱՏՕ-ի արձագանքը
Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ռումինիայի Գալաց քաղաքի բնակելի շենքին՝ վիրավորելով երկու քաղաքացու։ Բուխարեստը պահանջել է արագացնել հակաօդային պաշտպանության համակարգերի տրամադրումը։
Երկու անօդաչու թռչող սարք ընկել է Դուբայի օդանավակայանի մոտ՝ վիրավորելով չորս մարդու
Չորս մարդ վիրավորվել է Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ երկու անօդաչու թռչող սարքերի վթարի հետևանքով: Օդանավակայանի գործունեությունը չի տուժել, օդային երթը շարունակվում է:
Ինչ գիտենք մենք Հայաստանի կողմից ձեռք բերվող ամերիկյան V‑BAT անօդաչու թռչող սարքի մասին
V‑BAT (MQ‑35) Ամերիկայում արտադրված ժամանակակից անօդաչու թռչող սարք է։ Դա VTOL տիպի սարք է, այսինքն կարող է ուղղահայաց բարձրանալ և վայրէջք կատարել։
Ֆրանսիան անվտանգության խաչմերուկում․ գեներալի պատերազմի զգուշացումը և Elistair-ի շուրջօրյա անօդաչու թռչող սարքը
Ֆրանսիայում նոր քննարկումների ալիք է բարձրացել՝ երկրի գլխավոր գեներալի պատերազմական զգուշացման ֆոնին, որը կապված է ռուսական սպառնալիքի դեմ դիմակայելու անհրաժեշտ զոհողությունների մասին։ Միևնույն ժամանակ, ֆրանսիական Elistair ընկերության շուրջօրյա գործող անօդաչու թռչող սարքը նոր ուղի է բացում ժամանակակից անվտանգության ոլորտում:
Վենեսուելայի քաղաքական գործիչը դատապարտվել է անօդաչու թռչող սարքով հարձակման համար
Վենեսուելայի ընդդիմադիր քաղաքական գործիչ Խուան Ռեկուսենսը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման, այս մասին հայտնել է նրա փաստաբանը։ Նա ձերբակալվել է 2018 թվականի օգոստոսի 4-ին ռազմական շքերթի ժամանակ երբ անօդաչու թռչող սարք է պայթել, որին ներկա էր նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Մադուրոն հարձակման հետևանքով չի տուժել: Խուան Ռեկուսենսը հերքել է միջադեպին իր մասնակցությունը, և նրա ընտանիքը հայտնել…
5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 13 տանկ, 2 ինժեներական զրահատեխնիկա. Ադրբեջանի կորուստները
Պաշտպանության բանակը համապատասխան ծառայությունների հավաստի տվյալների համաձայն՝ ներկայացնում է Ադրբեջանի զինուժի կորուստները։ «ՊԲ համապատասխան ծառայությունների հավաստի տվյալների համաձայն՝ այս պահին Ադրբեջանի զինուժի կորուստները կազմում են՝ -5 ուղղաթիռ, – 27 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ հարվածային, – 13 տանկ և հետևակի մարտական մեքենա, – 2 ինժեներական զրահատեխնիկա»։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3716405748391768&id=373037329395310
Պարգևատրվել են հուլիսի 18-ին հակառակորդի ORBITER-3 տիպի անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողները
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ օգոստոսի 7-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ, այցելել է կենտրոնական ուղղությամբ տեղակայված տանկային բրիգադներից մեկը: Զորամասում կատարած շրջայցի ընթացքում հանրապետության նախագահը ծանոթացել է իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին և զինծառայողների կենցաղային պայմանների հետագա բարելավման ուղղությամբ տվել անհրաժեշտ հանձնարարականներ: Շրջայցի ավարտին Արայիկ Հարությունյանը պետական պարգևներ է…
Եվս մի մեքենա ձեռք բերեցինք Նոյեմբերյանի փրկարարների համար (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրառում կատարել։ Վարչապետը նշել է, որ ևս մի մեքենա ձեռք բերեցինք Նոյեմբերյանի փրկարարների համար։ «Չորեքշաբթի օրը հակառակորդի անօդաչու թռչող սարքը խոցել էր Բերդի փրկարար ջոկատին պատկանող շտապօգնության ավտոմեքենան, որի անձնակազմը հրաշքով ողջ էր մնացել։ Մեքենան սպասարկում էր սահմանապահ գյուղերին։ Այսօր Բերդի փրկարարները ստացան նույն…
Հակառակորդի ԱԹՍ-ից խոցվել է ևս 1 մեքենա․ բարեբախտաբար զոհեր չկան
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է հակառակորդի անօդաչու թռչող սարքից խոցված մեքենաներից ևս մեկի լուսանկար և կից գրառում կատարել։ «Բարեբախտաբար զոհեր չկան»,- ասված է գրառման մեջ։ Հիշեցնենք, որ այսօր հակառակորդի ԱԹՍ-ն հարվածել էր ԱԻՆ մեքենային, բարեբախտաբար տուժածներ չկան: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/739171230252140
Սիրիական բանակն Իդլիբում խոցել է թուրքական անօդաչու թռչող սարք. SANA
Սիրիական բանակը Իդլիբում Թուրքիայի զինված ուժերին պատկանող անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) է խոցել։ Այդ մասին տեղեկանում ենք սիրիական պետական SANA լրատվական գործակալությունից։ «Սիրիական բանակի ստորաբաժանումներն Իդլիբ նահանգի հարավ–արևելքում գտնվող Դադիհ գյուղի մոտակայքում Թուրքիայի զինված ուժերին պատկանող մի անօդաչու թռչող սարք են խոցել», – հայտնել է SANA-ն։ Նշենք, որ Թուրքիան շարունակում է զինուժ և զրահատեխնիկա տեղափոխել…
Տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի՝ նոր սերնդի անօդաչու սարքի փորձարկումը
ՆԱՏՕ-ն փորձարկել է Ցամաքային վերահսկողության օդային համակարգի (AGS) հինգերորդ սերնդի RQ-4D հետախուզական անօդաչու թռչող սարքերը. դրանք վայրէջք են կատարել Սիցիլիայում տեղակայված Սիգոնելլա ռազմաբազայում: Այս մասին տեղեկացնում է Հյուսիսատլանդյան դաշինքի մամուլի ծառայությունը: Անօդաչու թռչող սարքը, որն արտադրել է Ամերիկյան Northrop Grumman ընկերությունը, նոյեմբերի 20-ին թռչել է Կալիֆոռնիայի Palmdale ավիաբազայից և 22 ժամ անց վայրէջք կատարել Սիցիլիայում:…
Իրանական բանակը չճանաչված անօդաչու սարք է խոցել
Իրանական բանակը Պարսից ծոցում Բանդար Մահշահր քաղաքում չճանաչված անօդաչու թռչող սարք է խոցել: Այս մասին հաղորդում է Mehr-ը: ISNA գործակալության տեղեկություններով չճանաչված անօդաչու թռչող սարքը խոցվել է այսօր առավոտյան: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Թուրքիան Սիրիայի կողմից երկրի օդային սահմանը խախտած անօդաչու է խոցել
Թուրքիայի ռազմաօդային ուժերն անօդաչու թռչող սարք են խոցել, որը մի քանի անգամ խախտել էր երկրի օդային տարածքը հարևան Սիրիայի կողմից: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը: Գերատեսչության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ: «Անօդաչու թռչող սարքը, որը սեպտեմբերի 28-ին վեց անգամ խախտել է մեր օդային տարածքը սիրիական սահմանի կողմից և…
Խոցվել է հակառակորդի՝ հետախուզական թռիչք իրականացնող անօդաչու թռչող սարքը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարքը: Այդ մասին հայտնել են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:













