fbpx
Կառավարություն

Եվս մի մեքենա ձեռք բերեցինք Նոյեմբերյանի փրկարարների համար (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրառում կատարել։ Վարչապետը նշել է, որ ևս մի մեքենա ձեռք բերեցինք Նոյեմբերյանի փրկարարների համար։

«Չորեքշաբթի օրը հակառակորդի անօդաչու թռչող սարքը խոցել էր Բերդի փրկարար ջոկատին պատկանող շտապօգնության ավտոմեքենան, որի անձնակազմը հրաշքով ողջ էր մնացել։ Մեքենան սպասարկում էր սահմանապահ գյուղերին։

Այսօր Բերդի փրկարարները ստացան նույն մեքենայի «յուղը վրան» տարբերակը։ Եվս մի մեքենա ձեռք բերեցինք Նոյեմբերյանի փրկարարների համար։ Մեքենաները քիչ առաջ հասան Տավուշ։

Բարի և խաղաղ ծառայություն։ Եվ շնորհակալություն՝ անձնուրաց ծառայության համար»,– ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2698814580438920

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ