Աշխաբադ
Ապրիլի 11-14-ը աշխատանքային այցով Աշխաբադ է ժամանել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը։ Այս մասին տեղեկանում ենք Թուրքմենիստանում ՀՀ դեսպանության Facebook-ի էջից։ Ռուսաստանը և Հայաստանը պայմանավորվել են ստեղծել ներդրումային նախագծերի համատեղ պորտֆել 70 միլիոնն ուղղվելու է փոքր ու միջին ձեռնարկությունների արտոնյալ պայմաններով վարկավորմանը «Այցի շրջանակներում Ա. Թումանյանը հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ…
Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Ամիր Աբդոլահիանն ու Ջեյհուն Բայրամովը հանդիպել են Աշխաբադում։ Այս մասին հայտնում է Mehr News-ը։ Նշվում է, որ Աբդոլահիանը կարևորել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը՝ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ։ Նա հանդիպման անցկացումը որակել է որպես կարևոր, արդյունավետ ու կառուցողական քայլ` տարածաշրջանում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ։ Բայրամովն էլ կարևորել…
Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS) մամուլի ծառայությունը հայտնում է, որ Սերբական Նովի Սադ քաղաքը ընդունելու է սամբոյի 2020 թ. աշխարհի առաջնությունը։ Նախապես մրցաշարը անցկացվելու էր Աշխաբադում, սակայն կորոնավիրուսային համաճարակի պատճառով, Թուրքմենստանի սամբոյի ֆեդերացիան ստիպված էր հրաժարվել մրցաշարի կազմակերպումից: Աառաջնությունը անցկացվելու է նոյեմբերի 5-ից 8-ը և կհամատեղի նաև սամբոյի պատանիների և երիտասարդների առաջնությունների հետ:
Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում այսօր մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը, որոնք կշարունակվեն մինչև նոյեմբերի 7-ը: Միջոցառումն անցկացվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև 2018-2020 թթ. մշակույթի և արվեստի ոլորտում համագործակցության մասին» ծրագրի շրջանակում։ Աշխաբադում է հայկական պատվիրակությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի գլխավորությամբ: Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում համերգներով հանդես կգան «Շողակն» ժողովրդական համույթը…
Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստին: Նիստին ելույթ է ունենում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին տեղեկանում ենք նրա Facebook-ի ուղիղ եթերից: «Իմ խոսքն ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստին», – գրել է վարչապետը եթերին կից: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/918248225219405/?notif_id=1570776405053671¬if_t=live_video_explicit
Հոկտեմբերի 9-ին Աշխաբադում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Թուրքմենստանի իր գործընկերոջ՝ Ռաշիդ Մերեդովի հետ: Արտգործնախարարները շնորհավորեցին միմյանց` Հայաստանի և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 27-ամյակի կապակցությամբ՝ երկուստեք կարևորելով համաժողովի շրջանակում երկկողմ ձևաչափով հանդիպման անցկացումը՝ որպես ևս մեկ քայլ՝ ուղղված երկու երկրների դարավոր բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանը նշեց. «Հայաստանի…
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: Հայաստանի վարչապետը կմասնակցի ԱՊՀ…
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան: Նախարարն այնտեղ հոկտեմբերի 10-ին և 11-ին կմասնակցի Աշխաբադում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի, ինչպես նաև ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերին: Այս մասին տեղեկացրել են ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Աշխատանքային այցով Թուրքմենստան ժամանած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Աշխաբադում կայացած ԱՊՀ տնտեսական խորհրդի 83-րդ նիստին: Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել ԱՊՀ մասնակից պետությունների միջև տնտեսական համագործակցության արդիական հարցերի շուրջ: ԱՊՀ երկրների փոխվարչապետները քննարկել են հասարակության թվային զարգացման ոլորտում մասնակից պետությունների համագործակցության վերաբերյալ հայեցակարգի նախագիծն ու դրա իրականացման ուղղությամբ առաջիկայում նախատեսված քայլերը: ԱՊՀ տնտեսական խորհրդի…
Աշխատանքային այցով Աշխաբադում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մայիսի 30-ին հանդիպում է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ։ Հանդիպման ընթացքում նշվել է հայ-թուրքմենական միջպետական համագործակցության վերջին շրջանի դինամիկան, կարևորվել է փոխադարձ այցերի, առևտրատնտեսական փոխգործակցության և հումանիտար-մշակութային շփումների աշխուժացումը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը գոհունակությամբ են արձանագրել, որ 2017թ. համեմատ 2018թ. երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը…
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է Ոչ վարակիչ հիվանդություններին նվիրված Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բարձրաստիճան երկօրյա համաժողովին: Միջոցառմանը ներկա են ԱՀԿ անդամ-պետությունների և ՄԱԿ բարձրաստիճան ներկայացուցիչներ, նախարարներ, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ: Համաժողովը համախմբում է գլոբալ ջանքերը` ոչ վարակիչ հիվանդությունները կանխարգելելու և վերահսկելու նպատակով, իսկ մասնակցությունը հնարավորություն է…
ԱՊՀ-ի երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա Աշխաբադում հոկտեմբերի 10-ին: Այդ մասին ապրիլի 5-ին Մոսկվայում հայտարարել է ԱՊՀ-ի գործկոմի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը խորհրդի ընդլայնված նիստում: «Պատվիրակությունների ղեկավարները նեղ կազմով հանդիպմանը կարծիքներ փոխանակեցին միջազգային օրակարգի հրատապ խնդիրների և Համագործակցության շրջանակում փոխգործակցության շուրջ: Կայացած բանավեճի վերջում հավանություն տրվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու 80-ամյակի…
Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը, հունվարի 8-ին հանդիպել է Թուրքմենստանի կառավարությունում գիտության, կրթության, առողջապահության, սպորտի և զբոսաշրջության ոլորտները համակարգող փոխվարչապետ Փուրլի Աղամուրադովին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման սկզբում Նոր տարվա և ՀՀ դեսպանի նշանակման առիթով փոխադարձ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ փոխանակելուց հետո, զրուցակիցներն անդրադարձել են ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Աշխաբադում…