fbpx
Առողջապահություն

Ոչ վարակիչ հիվանդություններին նվիրված համաժողով Աշխաբադում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է Ոչ վարակիչ հիվանդություններին նվիրված Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բարձրաստիճան երկօրյա համաժողովին:

Միջոցառմանը ներկա են ԱՀԿ անդամ-պետությունների և ՄԱԿ բարձրաստիճան ներկայացուցիչներ, նախարարներ, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ:

Համաժողովը համախմբում է գլոբալ ջանքերը` ոչ վարակիչ հիվանդությունները կանխարգելելու և վերահսկելու նպատակով, իսկ մասնակցությունը հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել նոր մեթոդներն ու հնարավորութունները` հետագայում Հայաստանում ներդնելու տեսանկյունից:

Նախարար Արսեն Թորոսյանն իր ելույթում շեշտել է, որ Հայաստանում ոչ վարակիչ հիվանդությունները (ՈՎՀ), մասնավորապես՝ սրտանոթային համակարգի հիվանդությունները, քաղցկեղը, շաքարային դիաբետը և շնչառական քրոնիկ հիվանդությունները առողջապահության համակարգի հարաճուն խնդիրներից է:

«Յուրաքանչուր երկրորդ բնակիչը մահանում է սրտանոթային հիվանդություններից, յուրաքանչյուր հինգերորդը` քաղցկեղից, ընդ որում, թոքի քաղցկեղից մահացությունը 5-6 անգամ բարձր է տղամարդկանց շրջանում: 2016-2017թթ. ԱՀԿ աջակցությամբ Հանրապետությունում իրականցված STEPS ազգային հետազոտության արդյունքների համաձայն, յուրաքանչուր երկրորդ տղամարդը ծխում է»,- ասել է Թորոսյանը, հավելելով, որ կառավարությունը կարևորում է ծխելու դեմ պայքարը՝ որպես գերակա ուղղություն:

Նախարարը նշել է նաև, որ «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում 2015 թվականից Հայաստանում իրականացվում է ՈՎՀ սկրինինգային ծրագիրը, որն ուղղված է շաքարային դիաբետի, զարկերակային գերճնշման վաղաժամ հայտնաբերմանը, ինչպես նաև 30-60 տարեկան կանանց շրջանում իրականացվում է արգանդի վզիկի քաղցկեղի բջջաբանական հետազոտություն։

Համաժողովի ընթացքում Արսեն Թորոսյանը հանդիպել է Թուրքմենստանի առողջապահության և բժշկական արդյունաբերության նախարար Նուրմուհամմեդ Ամաննեպսովին։

Քննարկվել են երկկողմ ծրագրեր իրականացնելու, պացիետնենրի բուժման, փոխանակման ծրագրեր ներդնելու և այլ հարցեր։

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ